Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը

18.01.2018

 Այսօր՝ 2018 թվականի հունվարի 18-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը: Հաշվետվությամբ ներկայացան նաև մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները: Ասուլիսին մասնակցում էին <<Վարդաձոր>> ամսաթերթի խմբագիրը, Վայոց ձորի թեմի լրատվության պատասխանատուն, մարզում գործող << ՀՕՄ>> բարեսիրական կազմակերպության, <<Հայկական Կարմիր Խաչի Վայոց ձորի մարզային մասնաճյուղի>>, <<Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն>> հասարակական կազմակերպությունների ղեկավարները:
Ներկայացվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանի 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքները: Լրատվամիջոցների ու ՀԿ ոլորտի ներկայացուցիչների հարցերը հիմնականում վերաբերում էին կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և սոցիալական ոլորտներին, ինչպես նաև մարզի զարգացման ծրագրերին:
Լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից մարզի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր ուղղվեցին մարզպետ Հ. Սարգսյանին: Բարձրաձայնված բոլոր հարցերին մարզպետը պատասխանեց հանգամանորեն:
Ներկայացնում ենք մարզի կենսագործունեության կարևոր բնագավառներում արձանագրված արդյունքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45