Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

22.01.2018

 Այսօր` հունվարի 22-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Խորհրդակցության սկզբում Հ. Սարգսյանը նշեց, որ հաստատվել է մարզպետարանի  գործունեության 2018 թվականի տարեկան աշխատանքային ծրագիրը և հանձնարարեց ոլորտային բաժիների ղեկավարներին՝ առաջնորդվել ծրագրի դրույթներով և ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցություններին հանդես գալ ծրագրի շրջանակում կատարած աշխատանքների հաշվետվությամբ:
Ստորաբաժանումների ղեկավարները տեղեկատվություն ներկայացրին քաղաքաշինության, գյուղատնտեսության, ոլորտների վերաբերյալ: Այնուհետև խոսվեց <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում մարզի համայնքներում կատարվող աղբահանության, ինչպես նաև համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: Ներկայացվեց նաև սոցիալական, առողջապահության, կրթության ոլորտներին, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանն առընչվող հարցերը:  Քննարկվեց նաև աուդիտի ուսումնասիրությունների ընթացքին, ճանապարհների ձմեռային պահպանությանը, ներմարզային երթուղիների կազմակերպման հարցերին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցության վերջում մարզի ղեկավարը հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներկայացնել մարզի կենսագործունեության բոլոր բնագավառների 2016 և 2017 թվականների արդյունքների համեմատականի վերաբերյալ տեղեկատվական աղյուսակներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45