Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

15.01.2018

 Այսօր` հունվարի 15-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Հ. Սարգսյանը խորհրդակցության սկզբում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց մարզպետարանի գործունեության տարեկան աշխատանքային ծրագրով (ՏԱՊ) ներկայացրած ոլորտային բաժիների ծրագրային դրույթները:
Այնուհետև տեղեկատվություն ներկայացվեց քաղաքաշինության, գյուղատնտեսության, ոլորտների վերաբերյալ:
Մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց տեղեկանք պատրաստել 2018 թվականի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տարբեր ծրագրերով մարզում իրականացվելիք աշխատանքների մասին: Այնուհետև խոսվեց համայնքային ծառայության պաշտոնների ընդհանուր նկարագրի, համայնքների զարգացման պատասխանատուների համար կազմակերպվելիք սեմինարին նրանց և մարզպետարանի համապատասխան աշխատակիցների մասնակցության ապահովման, ինչպես նաև <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում մարզի համայնքներում կատարվող աղբահանության, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի ու տարեկան արդյունքների մասին: Այս առումով մարզպետը նշեց, որ համայնքներում պետք է աղբահանությունն իրականացվի ոչ միայն ծախսածածկմամբ, այլև համայնքների համար եկամուտների ապահովմամբ:
Ներկայացվեց սոցիալական, առողջապահության և կրթության ոլորտներին, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանն առընչվող հարցերը: Մասնավորապես կարևորվեց պետպատվերի շրջանակում մատուցվող բուժսպասարկման որակի բարձրացման, վճարովի բուժծառայությունների վարձավճարների ավելացման հարցերը: Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ ուշադրության կենտրոնում պահել դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի և հանրապետական նշանակության հոբելյանական միջոցառումների իրականացման կազմակերպչական աշխատանքները:
Հ. Սարգսյանը նշեց, որ մարզում պատշաճորեն է կազմակերպվել 2018 թ. ձմեռային զորակոչի առաջին օրը և հանձնարարեց աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետին՝ նույնպիսի հետևողականություն դրսևորել զորակոչային մյուս օրերը կազմակերպելու գործում:
Աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը ներկայացրեց, որ մարզպետարանի գործունեության տարեկան ծրագիրը ներկայացված է քննարկման և հաստատման:
Քննարկվեց իրավաբանական բաժնի գործառույթներին, ճանապարհների ձմեռային պահպանությանը, հողօգտագործման բնագավառին, աուդիտի ուսումասիրություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ 2018 թվականի աշխատանքային տարվա ընթացքում առաջնորդվել ՏԱՊ-ի դրույթներով, ինչպես նաև ամենօրյա աշխատանքի ընթացքում առաջացած այլ աշխատանքային խնդիրների լուծման ուղիների որոնմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40