Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

26.01.2018

  Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցի ամենանվիրական տոներից է: Տոն, որ ամենասպասվածն է ու ամենքինս է:
Այս տարի բոլորում է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը: Բոլորս գիտենք, որ Հայկական բանակի կազմավորման տարեգրությունն անմիջականորեն կապված է Արցախյան շարժման, Հայաստանի Հանրապետության անկախության, Արցախի ազատության համար մղված պայքարի հետ: Հայոց բանակը կամավորական խմբերի տեսքով ծլարձակեց ազգային զարթոնքի՝ Արցախյան շարժման հիմքերում, իսկ ազատագրական պայքարում ձևավորվեց որպես կանոնավոր բանակ: Հայոց բանակն այսօր արժանիորեն է կրում Արցախյան ազատամարտի հաղթանակի դափնին, որն ուժ ու կորով է տալիս, հայրենիքի սահմաններն անառիկ պահելու հաստատակամություն է հաղորդում հայոց բանակի զինվորներին և բանակի շարքերը համալրող նորակոչիկներին:
Բանակի օր արտահայտությունը նվիրական զգացումներ ու հպարտություն է առաջացնում բոլորիս հոգիներում, միևնույն ժամանակ մեզ կոչում մեծ պատասխանատվության՝ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունն իրականացնող հայազգի քաջարի զավակների հանդեպ, զինվորից մինչև հրամանատար:
Սիրելի՛ հայրենակիցներ, որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, մենք լավ ենք գիտակցում խաղաղության գինը և անսահման հոգատարությամբ ենք վերաբերում զինվորական հագուստ կրող յուրաքանչյուր ծառայողի, որպես երախտագիտություն՝ մեր խաղաղ կեցության ու կյանքի բնականոն գործունեության: Ահա թե ինչպես է, որ տոնն այս հյուրընկալվում է հայկական ցանկացած ընտանիքում, իր հետ բերելով հպարտության զգացողություն՝ բանակի քաջարի մարտիկների գործած սխրանքների համար, խոնարհումի զգացումներ՝ զոհված մեր զավակների հիշատակի առջև:
Հա՛յ զինվոր, քեզ՝ ամուր առողջություն, ամրակուռ բազուկ, անսասան կամք և հոգու արիություն:
Հայոց բանակի սպանե՛ր և գեներալնե՛ր, ձեզ՝ մտքի սլացք, սրատեսություն և ռազմական իմաստնություն:
Փա՛ռք ու պատի՛վ Ձեզ, հայոց բանակի Արծիվնե՛ր: Թող խաղաղությամբ բացվեն ձեր բոլոր արշալույսները և Աստված պահապան լինի Ձեզ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34