Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 2017թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը

24.01.2018

 Հունվարի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2017թ. գործունեության հաշվետվությունը: Ներկաներին ողջունեց և միջոցառման օրակարգը ներկայացրեց Վայոց ձորի քաղաքացիական պաշտպանության պետ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Հաշվետու ժողովին ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ. Հայրապետյանը, ՀՀ ԱԻն ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը,  ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Սուրեն Միրզոյանը, մարզպետի տեղակալները,  ՀՀ ԱԻ նախարարության և ՀՀ ՎՁ մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների ղեկավարներ, փրկարարական ծառայության ներկայացուցիչներ և այլք:

2017թ. ընթացքում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Վահան Ռշտունին:
(Զեկույցն ամբողջությամբ տեղադրված է մարզպետարանի պաշտոնական կայքի <<Ծրագրեր եւ գերակա խնդիրներ>> բաժնի <<Արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և վերացմանը ուղղված միջոցառումներ>> ենթաբաժնում): Վահան Ռշտունին իր զեկույցում վստահեցրեց, որ ՎՁՄՓՎ-ն 2017 թ.-ի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքներն ամբողջապես իրականացվել են: ՎՁՄՓՎ պետը ներկայացվեց, որ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից սպասարկվող վարչական տարածքում 2017 թվականի ընթացքում գրանցվել է 422 արտակարգ դեպք-պատահար/ 2016թ. հաշվետու ժամանակահատվածի 426 դեպք-պատահարի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում դեպք-պատահարների քանակը նվազել 4-ով կամ 0.9 %-ով: Մարզում տեղի ունեցած դեպք-պատահարների արդյունքում զոհվել է 8 անձ /2016թ. 9 անձ, արտակարգ իրավիճակների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել կամ տուժել 95 մարդ / 2016թ. 124-ի դիմաց: Մարզում տեղի ունեցած 422 արտակարգ դեպք-պատահարներից 230-ը տեխնածին են, որը կազմում է ընդհանուր քանակի 54.5 %-ը /2016թ. 218-ի դեպք-պատահարի դիմաց, որոնց հետևանքով զոհվել են 6 (2016թ. 4-ի), վիրավորվել են 77 քաղաքացիներ (2016թ. 101-ի): Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը ավելացել են 12-ով կամ 5.2 %-ով իսկ վիրավորների թիվը նվազել է 24-ով:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցված դեպքերից` 73-ը տարերային են, որը կազմում է ընդհանուր դեպք-պատահարների քանակի 17.3 %-ը /2016թ. 109-ի դիմաց: Տարերային աղետների թիվը նվազել է 36-ով կամ 49.3 %-ով: Տարերային աղետների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշվետու ժամանակաշրջանում, գրանցվել է 28668 զանգ (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 26005), սպասարկվել է 1706 զանգ, (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 1420) որից 169-ը՝ տարաբնույթ արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգ (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 202):
Մարզի փրկարարական վարչության աշխատանքը գնահատվեց բավարար:
Հաշվետվություններով հանդես եկան նաև նախարարության մարզային ստորաբաժանումների ղեկավարները:
Զեկուցողներին հարցեր ուղղեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետՀարություն Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը :
Ամփոփման խոսքով հանդես եկավ փոխնախարար Արա Նազարյանը:
Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, կարևորեց ՀՀ ԱԻՆ ՎՁՄ փրկարարական վարչության աշխատակիցների մասնագիտական գործունեությունը և նրանց մաղթեց, 2018 թվականի ընթացքում, աշխատանքային նորանոր հաջողություններ ու ձեռբերումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27