Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի Խաչիկ գյուղում կայացել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի  <<Նա, ում սպասում էին>> ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Վայոց ձորի Խաչիկ գյուղում կայացել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի <<Նա, ում սպասում էին>> ֆիլմի հայաստանյան պրեմիերան 12.09.2017

Վայոց ձորի Խաչիկ գյուղում կայացել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի > ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ցուցադրության վայրը պատահական չի ընտրվել, որովհետև ֆիլմի նկարահանումներն իրականացվել են հենց Խաչիկ գյուղում: Ֆիլմի ցուցադրմանը ներկա են եղել ռեժիսոր Սերժ Ավետիքյանը և գլխավոր դերակատարները: Առաջին դիտմանը մասնակցել են համայնքի բնակիչները և Խաչիկում տեղակայված զորամասի զինվորները: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ, մշակույթի գծով պատասխանատու Աղասի Հովհաննիսյանը: Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Այն տարիքն առած ֆրանսիացի դերասանի պատմությունն է, նրա երկու շաբաթվա կյանքի մասին, Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում` Խաչիկում, ուր նա պատահաբար է հայտնվում: Ֆիլմում ներկայացված են

Իրազեկում

Իրազեկում 12.09.2017

> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Չալաբյան, Զորավար Վարդան փողոցների, Գետափ-Ձախափ թաղամասի, Սևակի 1, 3, 5, Մոմիկի 8, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Եղեգնաձորի  երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ <<Զարդանախշված էություն>> ցուցադրության հանդիսավոր բացումը

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ <<Զարդանախշված էություն>> ցուցադրության հանդիսավոր բացումը 07.09.2017

Այսօր Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ > խորագիրը կրող ցուցադրության հանդիսավոր բացումը: Ցուցադրության էր ներկայացված Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվող արծաթյա գոտիներ, զարդեր և գորգեր: Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ թանգարանի նորանշանակ տնօրեն Կարեն Ազատյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Այնուհետև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին ներկայացրեց

 Ինտենսիվ այգիների ընդլայնումը լուրջ խթան կարող է հանդիսանալ գյուղատնտեսական ոլորտում արմատական փոփոխությունների գործում

Ինտենսիվ այգիների ընդլայնումը լուրջ խթան կարող է հանդիսանալ գյուղատնտեսական ոլորտում արմատական փոփոխությունների գործում 06.09.2017

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր և Աղավնաձոր համայնքներում հիմնված ինտենսիվ այգիներ: Վերջին տարիների ընթացքում Վայոց ձորի մարզում հիմնված ինտենսիվ այգիրների ընդհանուր մակերեսը կազմում է 43 հա, որից պտաղտու այգիներ՝ 5,7 հա, հատապտուղներ՝ 12 հա և խաղողի այգիներ՝ 25,3 հա: Այցի ընթացքում դիտարկվել և քննարկվել են հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման և ինտենսիվ այգիների մշակման ու խնամքի յուրահատկությունների հետ կապված հարցեր: Նշենք, որ խաղողի բերքը կարկտահարությունից պաշտպանելու համար մի շարք այգիներում տեղադրվել են հակակարկտային ցանցեր: Այցի շրջանակներում խոսվել է ավանդական և ինտենսիվ այգիների միջև եղած տարբերություններին և առավելություններին վերաբող հարցերի շուրջ ևս: Մասնագետները փաստում են,

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը 05.09.2017

2017 թվականի սեպտեմբերի 5-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ՝ Սամվել Թարվերդյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 04.09.2017

2017 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-04 17:49:51