Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

04.10.2017

Սիրելի ուսուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է ցուցաբերելու այն մեծ հարգանքը և ուշադրությունը, որ տածում ենք ուսուցչի և նրա կողմից իրականացվող նվիրական աշխատանքի նկատմամբ:
Դարեր ի վեր հայ ժողովուրդը բարձր է գնահատել և արժևորել ուսուցչի դերն ու վաստակը, ուսուցիչը միշտ իր արժանի, հարգալից ու պատվավոր դերն ու նշանակությունն է ունեցել մեր հասարակության մեջ:
Կրթությունը Հայաստանի Հանրապետության կաևոր առաջնահերթություններից մեկն է:
Ձեզ է վստահված դժվարին, բայց և ամենապատվաբեր և շնորհակալ առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության համար արժանի քաղաքացու, զինվորի, ապագա գիտնականի, քաղաքական և հասարակական գործչի կրթման և ձևավորման գործը:
Ձեզ է տրված մեր սերունդների հայեցի դաստիարակության հայրենանվեր գործը: Դուք ձեր սաներին օգնում եք բացել գիտության գաղտնի դռները, բացահայտում հայ ազգի ապագա հանճարներին՝ նրանց մեջ սերմանելով սերն ու նվիրվածությունը հայրենիքի նկատմամբ:
Չկա ավելի հրաշալի բան, քան սովորելը և նոր հորիզոններ բացահայտելը: Գիտելիքը մարդուն դարձնում է ավելի ուժեղ և իմաստուն: Ճանապարհը դեպի գիտելիք դժվարին է, իսկ ձեր օգնությամբ այն դառնում է առավել հետաքրքիր ու իմաստալից:
Սիրելի ուսուցիչներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ հաջողություն, ստեղծագործական բարձունքներ, քաջառողջություն և ամենայն բարիք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12