Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Զառիթափ  համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան  հաշվետվությունը

Տեղի է ունեցել Զառիթափ համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը 12.03.2016

Տեղի է ունեցել Զառիթափ համայնքի ղեկավար Խաժակ Դավթյանի 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, գյուղապետարանի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամները, համայնքի բնակիչներ: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հասվետվությունը և կատարված աշխատանքները, ինչպես նաև խոսվել է 2016 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին:

Աղավնաձոր համայնքի ղեկավարը հանդես է եկել 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությամբ 12.03.2016

Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը ս/թ մարտի 9-ին հանդես է եկել 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, գյուղապետարանի աշխատակազմի աշխատակիցները, ավագանու անդամները, ՀՕԱԿ-ների ղեկավարները և համայնքի բնակիչներ: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հասվետվությունը և 2015 թվականին կատարված աշխատանքները: Խոսվել է նաև 2016 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին: Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար:

Գործակարգավարական  հերթական խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում

Գործակարգավարական հերթական խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում 09.03.2016

Մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ մարզպետի տեղակալների, խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի: Ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նույն շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ: Ներկայացվեց նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում ստորաբաժանումների կողմից կատարվելիք աշխատանքները: Մարզպետին զեկուցվեց մարզի տարածքում սկսվող գարնան գյուղատնտեսական աշխատանքների վիճակի, հողօգտագործողներին պետական ծրագրերով օժանդակության շրջանակում ներմուցված պարարտանյութերի և սերմացուների ստացման և բաշխման վերաբերյալ տեղեկություն, որի վերաբերյալ մարզպետ Հ. Սարգյանը հանձնարարեց մարպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը՝ ուշադրության կենտրոնում պահել ծրագրի իրականացման ողջ ընթացքը: Ներկայացվեց նաև մարզում ընթացող դպրոցական առարկայական օլիմպիադայի ընթացքի և արդյունքների մասին տեղեկություններ:

Վայոց ձորում նշվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

Վայոց ձորում նշվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը 05.03.2016

Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: 1959 թվականի այս օրը, Արարատի շրջանի Արարատ գյուղում ծնվեց հայոց Սպարապետը: Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մեր հանրապետության ողջ տարածքով հիշատակի միջոցառումներ են անցկացվում: Վայոց ձորի մարզում Սպարապետի ծննդյան օրը յուրօրինակ ջերմությամբ և շուքով նշվեց: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրագույն տնօրինությամբ մարտի 5-ը հռչակվել է Պատանի երկրապահի օրհնության օր: Մարզում անցկացված միջոցառումների շրջանակներում, Եղեգնաձորի Սուրբ Աստավածածին եկեղեցում, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի կողմից անցկացվեց 256 պատանի երկրապահների օրհնության կարգ: Մարզկենտրոն Եղեգնաձորում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հրապարակում անցկացվեց տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Երկրապահ կամավորական միության Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահ Թարո Ավետյանը: Միջոցառմանը ներկա էին ԵԿՄ Վայոց ձոր մարզային կառույցի ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, Հայրենական մեծ պատերազմի վետարաններ, մարզի ուժային կառուցների ղեկավարներ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ վայոցձորցիներ: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, այնուհետև հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Երկրապահ կամավորական միության հիմնը: Հատկանշական է, որ միջոցառման ժամանակ տեղի ունեցավ վայոցձորցի 256 պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանն ընթերցեց Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում ասաց. ,, Սիրելի հայրենակիցներ, Այսօր հայության համար խորհրդանշական օր է, Հայաստանը նշում է սպարապետ Վազգեն Սարգսյանի 57-ամյա հոբելյանը: Անգնահատելի է սպարապետ Վազգեն Սարգսյանի դերն ու ներդրած ավանդը հայ ժողովրդի անկախությունը և ազատությունը ապահովելու, մեր հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու գործում: Անհերքելի են սպարապետի գործադրած ջանքերը Հայաստանի պետականության և հայոց բանակաշինության գործում: Նա այն անհատներից էր, ում նվիրվածության, բարձր պատասխանատվության և հայրենիքի նկատմամբ մեծագույն սիրո շնորհիվ ծնվեց կամավորական շարժումը, պայքարի ելան մեր ազատամարտիկները և ստեղծվեց Երկրապահ կամավորական միությունը: Եվ պատահական չէ, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն անցկացվում է, գեղեցիկ և խորհրդանշական ավանդույթ դարձած, պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը   Կանանց միջազգային օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ 04.03.2016

Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր և տատիկներ, քույրեր ու դուստրեր, ջերմորեն ու սիրով շնորհավորում եմ ձեզ, Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ: Մարտի 8-ը գեղեցկության ու բարության տոն է, նվիրված՝ անմնացորդ նվիրումի ու հոգատարության խորհրդանիշ մեր մայրերին, կանանց ու դուստրերին, ովքեր արժանի են ակնածանքի ու խոնարհումի, հարգանքի ու մեծարումի: Թանկագին կանայք, սիրով ուզում եմ բարձրաձայնել մեր պետության, ազգային արժեքների և հայ ընտանիքի պահպանման գործում ձեր կարևոր դերակատարության, ինչպես նաև ուշիմ ու հայրենասեր զավակներ դաստիարակելու ձեր առաքելության մասին: Ցանկանում եմ նաև շեշտել այն անգնահատելի հատկանիշի մասին, որ դուք, միայն հայ կնոջը բնորոշ մաքառումներին ու դժվարություններին դիմակայելու և անհաղթահարելի թվացող արգելքները հաղթահարելու ունակությամբ, վաղվա օրվա հանդեպ ունեցած լուսավոր հավատով, մայրական անսպառ բարությամբ դարձել եք հայ ընտանիքի ամրության հիմնասյունը, գոյատևման առհավատչան: Հայ ազգի դարավոր պատմության ընթացքում շատ մեծ է եղել ձեր դերակատարումը նաև մեր ազգի և՛ բարոյական, և՛ ռազմական հաղթանակների, ձեռքբերումների, երկրի շենացման ու հզորացման գործում: Տա Աստված, որ այսուհետ բոլոր հայուհիներն ապրեն կապույտ երկնի ներքո, զբաղվեն միայն իրենց զավակների դաստիարակությամբ և նախընտրելի ու ստեղծագործ աշխատանքով՝ ի բարօրություն սեփական ընտանիքի, ի շահ սիրասուն հայրենիքի: Սիրելիներս, մարզային իշխանությունները կանեն հնարավոր ամեն բան, որ ինչ որ չափով թեթևացնեն ձեր հոգսերը, որպեսզի դուք շարունակեք մնալ կանացի ու հմայիչ, լինեք անհոգ ու պաշտպանված, որպեսզի միշտ փայլեն ու երջանկությամբ շողարձակեն աչքերը ձեր: Վայոցձորցի սիրելի տիկնայք, մայրեր ու տատիկներ, քույրեր ու դուստրեր, կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանաբույր այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ, ընտանեկան չխամրող երջանկություն, գորովանք ու սեր: Թող ,,Մարտի 8-ի,, տոները ձեզ բերեն միայն խաղաղ գարուններ:

Տոնական շնորհավորանքներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Տոնական շնորհավորանքներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 04.03.2016

 Մարտի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր աշխատասենյակում հյուրնկալեց  մարզպետարանի կին աշխատակիցներին և նրանց  հղեց տոնական շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Հ. Սարգսյանը կանաց  նվերներ և ծաղիկներ հանձնեց: Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և արհմիության նախագահ Հրանտ Դավթյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58