Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արենիում անցկացվեց 9-րդ ավանդական գինու փառատոնը

09.10.2017

 Հոկտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում մեծ շուքով նշվեց 9-րդ ավանդական Արենիի գինու փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներն են
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, <<Արենի>> Փառատոն>> հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը,ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, <<Ջի-Այ-Զեթ>> Հայաստանի և համայնքների միությունը:
Միջոցառմանը ներկա էին հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
Փառատոնին մասնակցելում էին ՌԴ Արխանգելսկի նահանգից ժամանած պատվիրակության անդամները` նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Անդրոնովի գլխավորությամբ: Հյուրերին դիմավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Նշենք, որ ՌԴ Արխանգելսկի նահանգը և ՀՀ Վայոց ձորի մարզը հանդիսանում են համագործակից մարզեր: Արխանգելսի նահանգի պատվիրակությունը Հայաստան է ժամանել 6-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում, որն անցկացվեց 2017 թվականի հոկտեմբերի 5-7-ը Երևան քաղաքում:
Տոնական տրամադրությունը զգացվում էր անմիջապես Արենի գյուղի մուտքից սկսած: Գյուղի բնակիչներն իրենց տների առջև տեղադրված առատ սեղանների մոտ փառատոնին ժամանած հյուրերին և զբոսաշրջիկներին առաջարկում էին ախորժաբեր ուտեստներ, անուշահամ գինի, արևահամ մրգեր և ձեռագործ աշխատանքներ:
Արենիում տիրում էր աննկարագրելի ուրախ և տոնական տրամադրություն, որը միախառնվել էր հայկական ավանդական լավաշի, քաղցրահամ խաղողի և գինու անուշաբույր համին ու հոտին:
Տոնակատարությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով, որի ընցաքում ելույթ ունեցան ինչպես Վայոց ձորի, այնպես էլ Երևանից և հանրապետության տարբեր մարզերից ժամանած խմբեր և անհատ կատարողներ:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս <<չանի>> մեջ դատարկվեցին խաղողով լի զամբյուղներ, որից հետո Արենի գյուղի երիտասարդները, ինչպես նաև հետաքրքրասեր զբոսաշրջիկները <<չանի>> մեջ ոտքերով տրորեցին խաղողը:
Հազարամյակներ ի վեր Վայոց ձորում արտադրվել է բարձրորակ գինի։
Փառատոնի ընթացքում ներկայացվեցին գործարանային և տնական արտադրության գինիներ: Արենիի գինու փառատոնը հիանալի հնարավորություն է զբոսաշրջիկների համար բացահայտելու Վայոց ձորը, այցելելու մարզի պատմամշակութային կոթողները և տեսարժան վայրերը:
Արենիի գինու փառատոնը Վայոց ձորի մարզի համար հնարավորություն է ստեղծում ոչ միայն զբոսաշրջության ակտիվացման և մասշտաբների ընդլայնման համար, այլև այս փառատոնը նպաստում է  ազգային ավանդույթների պահպանմանը և աշխարհում հայկական գինեգործության պատմության և մշակույթի տարածմանը, ինչպես նաև հայկական գինու միջազգային շուկայում արտահանման ծավալների ընդլայնմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45