Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

09.10.2017

 Այսօր՝ հոկտեմբերի 9-ին,  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:
Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետ Հարություն Սարգսյանը տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Վայոց ձոր կատարած այցի վերաբերյալ:
Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը նշեց, որ հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող շին-աշխատանքները հիմնականում ավարտվել են, մնում է շինարարների կողմից Ագարակաձորի մշակույթի տան տանիքի վերանորոգման և Աղնջաձորում ոռոգելի ջրագծի նորոգման աշխատանքների ավարտական ԱԿՏ-երի հանձնումը: Իսկ սպասվելիք շինաշխատանքների նախագծերի համար հայտարարված մրցույթ արդյունքում նախագծեր կազմող կազմակերպությունների հետ նախագծային աշխատանքների իրականացման պայմանագրերը կկնքվեն ընթացիկ շաբաթվա մեջ: Վարչության պետը նշեց նաև, որ այցելել են Շատինի մանկապարտեզի նորոգման շինհրապարակ և ծանոթացել կատարվող աշխատանքներին:
Այնուհետև քննարկվեց մարզում արտադրված խաղողի մթերումներին, հացահատիկային մշակաբույսերի հնձի արդյունքներին, աշնանացանի ընթացքին, Եղեգնաձորի պահածոների գործարանի կողմից մթերվող մրգի և պտուղ-բանջարեղենի գնին, մարզի համայնքների աղբահանության աշխատանքներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, էլեկտրոնային առողջապահական ծրագրին մասնակցելու հետ կապված խնդիրներին, մարզային բուժհատատություններում սկրինինգային ուսումնասիրություններին, սոցիալական վճարներին, Եղեգնաձորի և Վայքի վարժարանները նույն քաղաքների ավագ դպրոցներին միավորելու գործընթացին, գյուղական մարզիկների մրցույթի հանրապետական փուլի մասնակցությանը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների մարզական մրցույթի տարածաշրջանային փուլերի կազմակերպման աշխատանքներին , Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր: Ներկայացվեց, որ ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանելու հիմքով հետ են վերադարձվել Վայքի ավագանու 30-35 որոշումները` ուղղումներ կատարելու նպատակով:
Քննարկվեց զարգացման ծրագրերին, ճանապարհների ձմեռային պահպանության խնդիրներին, ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին, հողօգտագործման բնագավառին, անապահով ընտանիքների սոցիալական խնդիրներին, ինչպես նաև <<Դպրոցական սնունդ>> ծրագրին վերաբերող հարցեր:

Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:50:39