Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառում նվիրված Ուսուցչի օրվան

05.10.2017

Այսօր՝հոկտեմբերի 5-ին, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:
Տոնական համերգի ժամանակ ելույթներով հանդես եկան ինչպես երաժշտական դպրոցի սաները, այնպես էլ նրանց ուսուցիչները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Ուսուցչի օրվա կապակցությամբ պատվոգրով պարգևատրել է մարզի հանրակրթության ոլորտում աշխատող և վաստակած հանգստի անցած մի խումբ ուսուցիչների: Պատվոգրերը ուսուցիչներին հանձնեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03