Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկման հավաք Վայոց ձորի մարզպետարանում 16.10.2017
Վայոց ձորի մարզպետարանում ս/թ հոկտեմբերի 13-ին, մասնակցությամբ > անդամների, կայացել է իրազեկման հավաք։ Հավաքին մասնակցել են զոհված (մահացած) զինծառայողների 7 և առաջին խմբի 3 հաշմանդամ անօթևանի ընտանիքի անդամները, ինչպես նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչները։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները հավաքի ընթացքում շահառուներին են ներկայացրել նրանց՝ ժառանգության իրավունք ունենալու, պետական գրանցման չենթարկված բնակելի տարածությունում բնակվելու, նախկինում պետական այլ ծրագրերով բնակարանով կամ բնակարանի գնման վկայագրով ապահովված լինելու փաստերը ճշտելու նպատակով իրավասու մարմիններին ուղղված հարցման արդյունքները, որոնց պատասխանները հաշվի առնելով հանձնաժողովն առաջիկայում

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 13.10.2017
2017 թվականի հոկտեմբրի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արտակ Հարությունյանը և նպաստի բաժնի Արմեն Մարգարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքներում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման նպատակով նշված քաղաքներում տարածքների ընտրության հարցը:

Սեմինար-խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 12.10.2017
2017 թվականի հոկտեմբրի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի է ունեցել սեմինար-խորհրդակցություն նվիրված՝ միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 25.01.2017թ.-ի > N 6-1/Ա հրամանի ներկայացմանը: Սեմինար-խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչության Եղեգնաձորի և Վայքի տարածքների համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական

Իրազեկում 10.10.2017
> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին՝ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 09.30-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 10.10.2017
Սահմանված կարգի համաձայն 2017 թվականի հոկտեմբերի 13-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Արենիում անցկացվեց 9-րդ ավանդական գինու փառատոնը 09.10.2017
Հոկտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում մեծ շուքով նշվեց 9-րդ ավանդական Արենիի գինու փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, > Փառատոն>> հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը,ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, > Հայաստանի և համայնքների միությունը: Միջոցառմանը ներկա էին հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Փառատոնին մասնակցելում էին ՌԴ Արխանգելսկի նահանգից ժամանած պատվիրակության անդամները` նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Անդրոնովի գլխավորությամբ: Հյուրերին դիմավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Նշենք, որ ՌԴ Արխանգելսկի նահանգը և ՀՀ Վայոց ձորի մարզը հանդիսանում են համագործակից մարզեր:


