Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկանք

Տեղեկանք 02.05.2016

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի ապրիլ ամսին կատարած աշխատանքների մասին.

Սատարենք մեր բանակին

Սատարենք մեր բանակին 29.04.2016

Ապրիլի 28-ին Եղեգնաձորի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ բարեգործական համերգ > խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, արվեստասեր վայոցձորցիներ: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 101ամյակին, Արցախում զոհված հերոս հայորդիներին: Համերգի սկիզբը տրվեց Տերունական աղոթքով և Արցախում զոհված մարտիկների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ: Համերգի ժամանակ ելույթ ունեցան Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների բազմաշնորհ և տաղանդավոր երեխաներ և երիտասարդներ, անհատ կատարողներ, պարային խմբեր, երգչախմբեր: Նայելով բեմում ելույթ ունեցող հայորդիներին, զգալով և տեսնելով երեխաների հուզմունքը, հպարտ կեցվածքը և վստահությունը, համոզվում ես, որ ապագան մերն է՝ հայինը, որ վաղվա օրը լինելու է պայծառ ու լուսավոր: Հարկ է նշել, որ բարեգործական համերգի ողջ հասույթը տրվելու է Հայոց բանակին:

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 29.04.2016

Այսօր՝ ապրիլի 29-ին, տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթական նիստը: Նիստը նախագահում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Մալիշկա, Աղնձաջոր, Թառաթումբ, Ագարակաձոր, Արին, Գնդեվազ և Սարավան գյուղական համայնքնեերի վարչական տարածքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունները փոխելու հողաշինական գործը: Նշված հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը: Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում, համաձայն հանձնաժողովի անդամների հիմնավորման: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը աշխատանքի ու աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը աշխատանքի ու աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ 29.04.2016

Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ: Հայ ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք է տածում աշխատանքի և աշխատավոր մարդու նկատմամբ: Դարեր շարունակ հայ ազգը իր քրտնաջան աշխատանքով, արարելու և ստեղծելու մեծագույն վարպետությամբ կերտել և շենացրել է մեր հայրենիքը: Մեզանում աշխատասեր և աշխատող մարդը հարգվում և մեծարվում է: Այս տոնը այն մարդկանց համար է, ովքեր լավ գիտեն աշխատանքի գինը, ովքեր սեփական ձեռքերով են կառուցում իրենց հայրենի տունը՝ սերունդների համար ստեղծելով հզոր հայրենիք և լուսավոր ապագա: Սիրելի հայրենակիցներ, ապրիլյան այս ծանր օրերից հետո գալիս են մայիսյան հաղթական և պայծառ օրեր: Հայ ազգը իր աշխատասիրության և միասնականության շնորհիվ հաղթահարում է իր առջև ծառացած յուրաքանչյուր փորձություն և դժվարություն: Հարգելի աշխատավորներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ մայիսմեկյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցիկ կյանք և լիություն՝ հանուն մեր երկրի զարգացման և առաջընթացի:

Հուշ-միջոցառում` <<Ծիածան>> մանկապատանեկան ուսումնական կենտրոնում

Հուշ-միջոցառում` <<Ծիածան>> մանկապատանեկան ուսումնական կենտրոնում 29.04.2016

Այսօր ,,Ծիածան,, մանկապատանեկան ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հուշ-միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ծնողներ և երեխաներ: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղթոքով: Միջոցառման ընթացքում մանուկների շուրթերից հնչում էին հայ ազգի ողբերգալի էջերից մեկի՝ Մեծ եղեռնի մասին պատմող նյութեր, բանաստեղծություններ, ներկայացվեց նաև փոքրիկ բեմադրություն: Մանուկները մեծ խանդավառությամբ միջոցառման մասնակիցներին ներկայացրեցին ազգային պարեր: Ապրիլյան իրադարձությունները մեզ բոլորիս ապացուցեցին, որ հայի գենետիկ կոդում հայրենասիրությունը ամուր արմատներ ունի: Մանկապարտեզից և դպրոցից պետք է սկսվի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որպեսզի մենք ունենք գրագետ, ֆիզիկապես կոփված զինվորներ, սերունդ, որին պետք է թողնենք ազատ, անկախ և հզոր հայրենիք:

Ապրիլը՝ ապրելու, հաղթանակի և պահանջատիրության ամիս

Ապրիլը՝ ապրելու, հաղթանակի և պահանջատիրության ամիս 25.04.2016

1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործվեց մարդկության պատմության մեծագույն և սարսափելի ոճրագործությունը: Այս տարի ապրիլի 24-ին համայն հայությունը նշում է Հայոց ցեղասապանության 101-րդ տարելիցը: Վայոց ձորի մարզում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց ապրիլի 23-ին: Այդ օրը մարզի ողջ տարածքում ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահեր վառվեցի: Եղեգնաձորում պահանջատիրությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված ջահերթի մասնակիցները, Հայաստանի Հանրապետության դրոշներով, պաստառներով, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ նահատակներին: Տերունական աղոթքից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, իսկ շարականների ներքո ջահերթի մասնակիցները աղոթեցին անմեղ զոհերի հոգու հանգստության և վառ հիշատակի համար: Ապրիլի 24-ին, վաղ առավոտից չէր դադարում եղեգնաձորցիների հոսքը դեպի հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին նվիրված հուշահամալիր: ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների, ուժային կառույցների ղեկավարների և հոգևոր հայրերի առաջնորդությամբ հուշահամալիրում տեղի ունեցավ ծաղկադրում: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի, կատարվեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը: Միջոցառումների շարքը եզրափակեց > խորագրով ոգեկոչման համերգը, որը նվիրված էր Ցեղասպանության զոհերի հիշատակին, Արցախյան ազատամարտում հաղթանակ նվաճած բոլոր հայորդիներին, զոհվածներին և ողջերին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57