Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Նիժնի Նովգորոդ մարզի պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում

ՌԴ Նիժնի Նովգորոդ մարզի պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում 09.05.2016

Նիժնի Նովգորոդ մարզի Դերժինսկ քաղաքի թիվ 68, 17 և 22 դպրոցների 8-րդ դասարանի 12 աշակետրներ մայիսի 5-ից երկօրյա այցով Վայոց ձորի մարզում էին: Այցը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Նիժնի Նովգորոդ մարզերի միջև 2011 թվականին ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային բնագավառներում համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Այցի ընթացքում երեխաներին ուղեկցում էին Նիժնի Նովգորոդի մարզպետարանի կրթության վարչության պետը, երեք դպրոցնների տնօրենները և Նժնի Նովգորոդի հայկական համայնքի ղեկավարի տեղակալ Անի Մխիթարյանը: Հարկ է նշել, որ ռուսական պատվիրակության ուղևորությունը Հայաստանի Հանրապետություն իրականացվել է Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի ֆինանսական աջակցության շնորհիվ: Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում երեխաներին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և մարզպետի օգնական Սյուզան Մարգարյանը: Երեխաներն իրենց հանգիստն անցկացրին Ջերմուկ քաղաքում, այցելեցին Ջերմուկի հրաժագեղ տեսարժան վայրեր, եղան ,,Ջրահարսի վարսեր,, ջրվեժում, Ջերմուկի հայտի ընպելասրահում և ճոպանուղում: Երեխաների համար ընդունելություն կազմակերպվեց Ջերմուկի քաղաքապետարանում, որի ընթացքում քաղաքպետ Վարդան Հովհաննիսյանը ներկայացրեց Ջերմուկ քաղաքի ստեղծման, զարգացման ընթացքը, խոսեց հետագա ծրագրերի մասին: Երեխաներն իրենց հետաքրքրող բազմաբովանդակ հարցեր ուղեցին Վ. Հովհաննիսյանին: Հանդիպման ավարտին երկու կողմերը նվերներ փոխանակեցին:

Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորիցիների հիշատակին

Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորիցիների հիշատակին 09.05.2016

Այսօր Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի սպայական և զինվորական ներկայացուցիչների, մարզպետարանի պաշտոնատար անձանց, ՏԻ և ՀԳ տարածքային մարմինների ղեկավարների, կրթական, մշակութային և արդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչների և Եղեգնաձորի բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ պսակադրություն, Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև երթի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Արցախյան ազատարամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ ծաղիկներ խոնարհելու Արցախում նահատակված և երկրի սահմաններում զոհված եղեգնաձորցի քաջորդիների հիշատակին: Երթն ավարտվեց Հայրենական մեծ պատերազմի հերոս Վահիկ Լևոնյանի հուշարձանին պսակադրությամբ: Հիշատակի երթը մեր ժողովրդի խաղաղ կեցությունն ապահովելու համար տրվող երդման յուրահատուկ մի դրսևորում էր, ուղղված խաղաղության համար զոհված մեր հայրերին և եղբայրներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման օրվա  և Մեծ հայրենականում  տարած հաղթանակի առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման օրվա և Մեծ հայրենականում տարած հաղթանակի առթիվ 06.05.2016

Սիրելի՛ վայոցձորցիներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վայոցձորցի թանկագի՛ն վետերաններ, Հայոց բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Շուշիի ազատագրման օրվա և Մեծ հայրենականում տարած հաղթանակի առթիվ: 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին և այնուհետև մայիսի 9-ը մեր ժողովրդի համար ձեռք բերեց կրկնակի հաղթանակի խորհուրդ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը, ԽՄ մյուս ժողովուրդների հետ համատեղելով ուժերը, ընդհանուր պայքարի արդյունքում հաղթեց ֆաշիզմի դեմ մղվող պատերազմը, տոնելով զրկանքների ու համառ պայքարի գնով ձեռք բերած Մեծ Հաղթանակը: Իսկ Արցախի ազատագրական պայքարում, անօրինականորեն Ադրբեջանին բռնակցված Արցախի ազատագրումը կայացավ Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության, երկրի սահմանները պահող մեր հայրերի ու եղբայրների, մեր քույրերի, անգամ ծերունազարդ պապիկների կյանքի գնով: Արցախի ազատամարտը իրավամբ դարձավ նոր սերնդի հերոսապտումի մերօրյա վկան: Սիրելի վայոցձորցիներ, որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, այսօր մենք առավել քան բարձր ենք գնահատում խաղաղության գինը, որը մեզանից խլեց հարյուրավոր մեր քաջ զավակներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին թեկուզև փխրուն խաղաղության հաստատման համար: Համոզված եմ, որ նրանց նվաճած խաղաղությունը պահպանելու համար բոլորս ենք պատրաստ կանգնելու մեր հերոսացած բանակի կողքին՝ համալրելով Հայոց բանակի շարքերը, կրկնելու մեր նահատակված զավակների սխրանքը: Սակայն այսօր բոլորիս մաղթում եմ խաղաղ գործունեություն, ի շահ մեր հայրենիքի, ի բարօրություն մեր ժողովրդի: Սիրելիներս, թույլ տվեք բոլորիդ անունից բարի հիշողություն մաղթել Արցախի ազատագրական պայքարում և ապրիլյան քառօրյա կռվում զոհված մեր սիրելի զավակներին: Թող լույս իջնի նրանց սուրբ շիրիմներին: Թանկագին բարեկամներ, կրկին շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա և Մեծ հայրենականում տարած հաղթանակի առթիվ, Հայոց բանակին մաղթելով քաջություն և հաղթանակներ կռելու կամք ու պատրաստակամություն: Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր, փառք ու պատիվ քեզ, Հայո՛ց հաղթանակած բանակ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է  Աղնջաձոր և Սալլի համայնքներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Աղնջաձոր և Սալլի համայնքներ 06.05.2016

Մայիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Աղնջաձոր և Սալլի համայնքներ: Համայնքապետարաններում մարզպետ Հարություն Սարգսյանին ընդունել են Աղնջաձոր համայնքի ղեկավար Ահարոն Գաբրիելյանը և Սալլի համայնքի ղեկավար Սամվել Ղազարյանը, որոնք իրենց ղեկավարած համայնքներում կազմակերպել են մարզպետի հանդիպումը համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչների հետ: Հանդիպումներում մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրել է 2016 թվականին մարզում կատարված աշխատանքները և ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը: Հանդիպումների ընթացքում համայնքների բնակիչները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր: Աղնջաձորում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել է հանդամիջյան ճանապարհների բարեկարգման, դպրոցի սպորտ դահլիճի վերանորոգնման և 15 հա տարածքով աղնջաձորցիների խնձորի այգիների ամառային ոռոգման հարցերը, իսկ Սալիում՝ խմելու ջրի ներքին և արտաքին ցանցերի վերանորոգման, ոռոգման ջրի արտաքին ցանցի խողովակաշարի հողածածկման և գյուղ տանող ճանապարհի բարեկարգման հարցերը: Համայնքներում, որպես առաջնահերթություն, մարզպետը ծանոթացել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:

Դրամական օժանդակություն՝ քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված վայոցձորցիների ընտանիքներին

Դրամական օժանդակություն՝ քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված վայոցձորցիների ընտանիքներին 05.05.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը դրամական օժանդակություն հանձնեց ապրիլյան քառօրյա պատերազմում ՀՀ Վայոց ձորի մարզից ԼՂՀ պաշտպանական դիրքերում զոհված և վիրավորված զինծառայողների և կամավորականների ընտանիքներին: Դրամական միջոցները մարզպետարանին տրամադրել է ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանը: Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզերի միջև Համագործակցության հուշագիր է ստորագրվել 19. 04. 2011 թվականին:

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի սանը ՌԴ ,,ԻՏ-Պլանետա 2015/16,,  տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի մրցույթի նախընտրական փուլի հաղթող

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի սանը ՌԴ ,,ԻՏ-Պլանետա 2015/16,, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի մրցույթի նախընտրական փուլի հաղթող 04.05.2016

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի սան` > մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Ռուբեն Հարությունովը, մասնակցել է ՌԴ > տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված մրցույթին և > անվանակարգի նախընտրական փուլում ճանաչվել է հաղթող՝ գրավելով 1-ին տեղը: Ս/թ մայիսի 26-ին Ռուբեն Հարությունովը կրկին մեկնելու է ՌԴ Եկատերինբուրգ քաղաք՝ մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին: Վայոցձորցի շնորհալի երիտասարդին մաղթում ենք հաղթանակ և հաջողություններ գիտելիքների ձեռք բերման դժվարին, բայց պատվաբեր ճանապարհին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13