Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթ ծրագիրը

ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթ ծրագիրը 13.04.2016

ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթ ծրագիրը: Ներկայացնում ենք ծրագրի օրակարգը:

 Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը Վայոց ձորի մարզպետի մոտ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը Վայոց ձորի մարզպետի մոտ 11.04.2016

Այսօր, ապրիլի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Մինչ խորհրդակցությունը մարզպետը տեղեկություն հաղորդեց շաբաթ և կիրակի օրերին Արցախի Հանրապետություն կատարած այցի վերաբերյալ: Այնուհետև աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ: Ներկայացվեց նաև ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները: Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին՝ տեղեկություն ներկայացնել մարզի տարածքում իրականացվող շին-վերանորոգման աշխատանքների ընթացքի և կատարված աշխատանքների որակի մասին, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց տեղեկանք կազմել, հողօգտագործողներին պետական աջակցության ջրջանակներում, մարզ ներկրած գարնանացան սերմացուի և պարարտանյութի տեսականու ու քանակի մասին, ինչպես նաև ներկայացնել բաշխման ցուցակներն ու գրաֆիկը:

Կայացավ քաղաքացիների 2016 թվականի ապրիլ ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների 2016 թվականի ապրիլ ամսվա ընդունելությունը 11.04.2016

2016 թվականի ապրիլի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 102 քաղաքացի, ընդունելության էին եկել 97-ը: Ընդունելության եկած 96 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով: Նշված քաղաքացու հարցին լուծում տալու նպատակով մարզպետը հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացուն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մարզի մի խումբ համայնքապետերի հետ ապրիլի 9-ին մեկնել էր Արցախ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մարզի մի խումբ համայնքապետերի հետ ապրիլի 9-ին մեկնել էր Արցախ 11.04.2016

Երկար ժամանակ է, ինչ ՀՀ Վայոց ձորի մարզը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանը համագործակցում են կրթության, մշակույթի, սպորտի, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում: Հաշվի առնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզի մի խումբ համայնքապետերի հետ միասին ապրիլի 9-ին մեկնել են Արցախ: Պատվիրակությունը Քաշաթաղի սահմանները պաշտպանող ազատամարտիկների համար իր հետ տարել էր առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ : Քաշաթաղի շրջանի վարչկազմի ղեկավար Սուրկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել այցի և տրամադրած օգնության համար: ՀՀ Վայոց ձորի մարզպետը շարունակելով իր այցը Արցախում, այցելե է վայոցձորցի երկրապահ կամավորականներին՝ նրանց նույնպես տրամադրելով օգնություն սննդի և առաջին անհրաժեշության պարագների տեսքով: Վայոց ձորի մարզից մեկնած 150-ից ավելի կամավորականներ այս պահին աջակցում և սատար են կանգնում Արցախի սահմաններն անառիկ պահող դիրքապահներին: Հ. Սարգսյանը հանիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ հայտելով Արցախի ժողովրդին ամեն կերպ աջակցելու իր պատրաստկամությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն  Սարգսյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2016

Սիրելի տիկնայք, մայրեր ու քույրեր. Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մարիամ Աստվածածնի ավետման այս տոնին ցանկանում եմ, որ քրիստոնեական սիրով պարուրված լինեն Ձեր ընտանիքները։ Դարեր ի վեր ազգապահպանության, ազգային արժեհամակարգի ձևավորման հենասյուներից մեկը հայ մայրն է եղել: Հայոց մայրերն են պահպանել ազգային հոգեկերտվածքը և, ձևավորած հայկական ուրույն դիմագիծը փոխանցելով իրենց զավակներին, դարձել են սերունդներին կապող ոսկե օղակը: Սիրելի մայրեր, անհերքելի է այն փաստը, որ սերունդների հայեցի դաստիարակությունը, նրանց հոգիներում ազգային և համամարդկային արժեհամակարգի ձևավորումը, որ ամենքիս գործն է, մեծապես Դուք եք կրում Ձեր քնքնուշ ուսերին: Մոր կերպարը հայ ընտանիքում մշտապես եղել է սիրո ու պաշտամունքի արժանի: Այսօր էլ Ձեր զավակները կրկին հաստատում են, որ պատրաստ են կյանքի գնով պաշտպանել իրենց սուրբ մայրերին, սիրելի քույրերին ու դուստրերին, թշնամու յուրաքանչուր ոտնձգությունից: Սիրելիներս, թեև այս տոնը ևս մի հաճելի առիթ է միայն սիրո, մեծարանքի ու գնահատանքի խոսքեր հղելու Ձեզ, սակայն թույլ տվեք այս պահին Ձեզ մաղթել առաջին հերթին խաղաղություն ու

Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց <<Ստեղծագործ ձեռքեր>> խորգրով ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց <<Ստեղծագործ ձեռքեր>> խորգրով ցուցահանդես 07.04.2016

Ապրիլի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ > ցուցահանդեսի բացման արարողությունը, որը նվիրված է Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին և հայոց մայրերի գեղեցկության օրվան; Միջոցառմանը ներկա գտնվող վայոցձորցիները մեկ րոպե լռությամբ հարգեցին վեջին օրերին Արցախում զոհված հերոս հայորդիների հիշատակը: Ցուցահանդեսի մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների, մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ վայոցձորցիներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53