Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 23.05.2016

  Ս/թ մայիսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ծրագրերը: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը խոսեց ,,Վերջին զանգ,,-ի, միասնական...

   Ֆրանկոֆոնիային  նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում 20.05.2016

Մայիսի 19-ին Վայոց ձորի մարզային գրադարանում Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում նվիրված Ֆրանկոֆոնիային: Միջոցառումը կազմակերպվել էր մարզային գրադարանի մանկան բաժնի կողմից Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի սաների ուժերով: Բացման խոսքով հանդս եկավ մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը: Երեխաները ֆրանսերենով ներկայացրին ֆրանսիական չափածո գրականության նմուշներ, հեքիաթներ և երգեր: Հայերեն լեզվով ներկայացվեց ֆրանսիական մտածողների թևավոր մտքեր և ասացվածքներ: Միջոցառման ավարտին մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, միջոցառման կազմակերպիչներին և ֆրանսերենով միջոցառումը վարող աշակերտներին: Նշենք, որ Ֆրանկոֆոնիան միջազգային կազմակերպություն է, որի գործունեությունը միտված է ֆրանսախոս երկրների համագործակցության ակտիվացմանը։ Միավորում է 56 անդամ պետությունների։ Կան նաև 14 դիտորդ անդամներ։ Անդամ լինելու նախապայմանը ֆրանսերեն լեզվին տիրապետելու մակարդակը չէ որևէ երկրում, այլ տվյալ երկրի և ֆրանսիայի միջև ձևավորված մշակութային կապերը։ Այժմյան կարգավիճակով Ֆրանկոֆոնիան գործում է 1970 թվականից։ Միջազգային այս կազմակերպության կարգախոսն է՝ ,,Հավասարություն, փոխլրացում, համերաշխություն,,:

Շնորհավորանքներ  Վայոց ձորի մարզպետարանում

Շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում 20.05.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, մշակույթի և սպորտի գծով պատասխանատու Աղասի Հովհաննիսյանին, ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին արժանանալու կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը և մարզային ենթակայության մշակութային կազմակերպությունների ղեկավարները: Մարզպետը գոհունակություն հայտնեց, որ ՀՀ մշակույթի նախարարը հարգել է իր միջնորդագիրը և շնորհավորեց ու բարեմաղթանքներ հղեց հոբելյարին: Շնորհավորանքին միացան նաև ներկաները, մաղթելով՝ աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն:

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 19.05.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Համահայկական տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վահե Հարությունյանին, աշխատանքային խմբով: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության, ինչպես նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների պետերը: Հանդիպման ընթացքում քննարկվեց մարզում զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Բանախոսը ներկայացրեց, որ Համահայկական տեղեկատվական կենտրոնի կողմից նախապատրասվում է թողարկվել ,,Welcome to Armenia,, անվամբ գիդ-տարեգիրք, միտված՝ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը: Նախատեսվում է գիդ-տարեգրքի էջերում, ի թիվս Հայաստանի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների ու վանքերի, ինչպես նաև մշակութային այլ արժեքների, զետեղել նաև հայկական ավանդական ուտեստները և խմիչքները նաև օտարերկրյա հյուրերին և զբոսաշրջիկներին հասնելի դարձնելու նպատակով կազմակերպվող փառատոներին վերաբերող տեղեկություններ, այդ թվում՝ նաև ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերվող փառատոների վերաբերյալ: Մարզպետը նշեց, որ մարզում կազմակերպվում են գինու, մրգային օղու, ինձպես նաև մարզում արտադրվող բնամթերքների և գյուղմթերքների փառատոներ, որոնց մասին կարելի է հարուստ տեղեկություններ զետեղել: Իսկ պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների ու վանքերի առատությամբ Վայոց ձորի մարզը Հայաստանի Հանրապետությունում համարվում է եզակի հարստություն ունեցող մարզերից մեկը: Մարզպետ Հ. Սարգսյանն իր խոսքում կարևորեց զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում գիդ-տարեգրքի ստեղծման գաղափարը և համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը շնորհավորեց  ,,Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող,,-ի կոչմանն արժանացած Աղասի Հովհաննիսյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը շնորհավորեց ,,Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող,,-ի կոչմանն արժանացած Աղասի Հովհաննիսյանին 18.05.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանին, ով ծննդյան 60 ամյակի առթիվ պարգևատրվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ,,Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող,, մեդալով: Մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհավորեց հոբելյարին և մաղթեց աշխատանքային նորանոր հաջողություններ: Նշենք, որ Աղասի Հովհաննիսյանի ծննդյան 60-րդ տարեդարձը լրացել է ս/թ մայիսի 17-ին: Այդ առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ծննդյան հոբելյանի և սպորտի բնագավառում երկարամյա գործունեության համար Աղասի Հովհաննիսյանին պագևատրելու համար: Երեկ Աղասի Հովհաննիսյանին հյուրընկալել է նախարար Գաբրիել Ղազարյանը և պարգևը հանձնել նրան: Աղասի Հովհաննիսյանը շուրջ քառասուն տարի աշխատում է սպորտի բնագավառում, որից 20-ը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում:

Հանձնաժողովի նիստ՝  Վայոց ձորի մարզպետարանում

Հանձնաժողովի նիստ՝ Վայոց ձորի մարզպետարանում 18.05.2016

Այսօր՝ մայիսի 18-ին , Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի վիրուսային, մասնավորապես` արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման հանձնաժողովի նիստ, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը և նրա տեղակալը, հանձնաժողովի անդամները և բուժ-հաստատությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Նիստի օրակարգում ընդգրկված էր ,,Եղեգնաձորի ԲԿ,, ՓԲԸ-ում և ,,Վայքի ԲՄ,, ՓԲԸ-ում արտաընդերային ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ներկա վիճակի և առաջիկա խնդիրների մասին հարցը: Հարցի ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության ,,Հիվանդությունների վերահսկան և կանխարգելման ազգային կենտրոն,, ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Ենոք Շիրինյանը: Բանախոսը ներկայացրեց

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28