Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2026
Սիրելի՛ ուսուցիչներ, խորին ակնածանքով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօր և միշտ ընդունեք իմ երախտագիտության և դրվատանքի խոսքերը. ձեզ է վստահված ամենաբարդ և պատասխանատու աշխատանքը՝ սերունդներ կրթել, ձևավորել լավագույն արժեհամակարգ, սերմանել վեհ գաղափարներ, նոր հորիզոններ բացել նրանց առջև, ճախրելու թևեր տալ, ոգեշնչել, դնել վաղվա կայուն ապագայի հաստատուն հիմքերը․․․

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ 01.10.2026
Ավագ սերնդի հարգելի' ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մեծ խորհուրդ ունեցող այս օրվա առթիվ: Տոնը լավագույն առիթ է նորից ընդգծելու ձեր դերակատարությունը ավանդական արժեքները պահպանելու , սերունդներին փոխանցելու, մեր հասարակության մեջ և ընտանիքներում խաղաղություն և համերաշխություն ապահովելու գործում:

Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը 29.09.2026
Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը: Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 8-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը:

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու նիստը 18.09.2026
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու նիստը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 25 -ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում։ Նիստի օրակարգի նախագիծը՝ հղմամբ։

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու նիստը 14.09.2026
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու նիստը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի16-ին՝ ժամը 18։30-ին, Վայքի համայնքապետարանում Նիստի օրակարգի նախագիծը՝ https://vayk.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=0b55867b-aaaa-45df-8fc0-07588c8333c4 հղմամբ։
Դիտարկվել են Վայք համայնքի Գոմք բնակավայրում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը 11.09.2026
Սեպտեմբերի 9-ին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանն այցելել են Գոմք բնակավայր՝ տեղում դիտարկելու բնակավաjրում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Բնակավայրի համար կարևոր ձեռքբերում էր 2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրատվությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից կառուցված Գոմքի միջնակարգ դպրոցի նոր շենքը՝ 144 տեղ հզորությամբ և 725.300.000 ՀՀ դրամ նախահաշվային արժեքով։


