Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արենիի միջնակարգ դպրոցի թիմը Վայոց ձորի մարզը կներկայացնի ֆուտզալի եզրափակիչ փուլի մրցումներին
15.10.2026
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում հոկտեմբերի 14-ին Վայոց ձորի մարզի դպրոցականների միջև անցկացվել է ֆուտզալի մարզային փուլի մրցույթը։
Մասնակցել են համայնքային փուլում 1-ին տեղ զբաղեցրած դպրոցների թիմերը։
Լարված և կամային պայքարում լավագույն արդյունք գրանցել է Արենիի միջնակարգ դպրոցի թիմը՝ գրավելով առաջին տեղը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Վայքի ավագ դպրոցը, իսկ երրորդ տեղը` Եղեգնաձորի վարժարանի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված դպրոցների թիմերին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան հանձնել է ՀՀ ԿԳՄՍՆ հավաստագրեր և գավաթներ։
Մարզային փուլում հաղթող ճանաչված Արենիի միջնակարգ դպրոցի թիմը Վայոց ձորի մարզը կներկայացնի ֆուտզալի եզրափակիչ փուլի մրցումներին։








