Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել է 2026 թվականի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» Վայոց ձորի մարզային փուլը
12.10.2026
Եղեգնաձորում անցկացվել է 2026 թվականի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» Վայոց ձորի մարզային փուլը մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ։
Մրցույթին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված դպրոցական թիմերը։ Ինը մարզիկից կազմված թիմերն իրենց ուժերն են չափել վեց մարզաձևերում՝ նռնակի նետում հեռավորության վրա («Ֆ-1» ուսումնական), 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, վազք (1000մ), հրաձգություն, (ինքնաձիգով կամ օդամղիչ հրացանով), ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում։
Մասնակից թիմերը ցուցաբերել են ֆիզիկական բարձր պատրաստվածություն, կամային հատկանիշներ և կարգապահություն։ Հաղթական հորիզոնականները գրավել են Եղեգնաձորի վարժարանը /1-ին տեղ/ , Արենիի միջնակարգ դպրոցը /2-րդ տեղ/, Խնձորուտի միջնակարգ դպրոցը /3-րդ տեղ/։ Հաղթողներին հանձնվել են ՀՀ ԿԳՄՍՆ հավաստագրեր։
Ռազմամարզական խաղերի մարզային փուլում 1-ին հորիզոնականը գրաված Եղեգնաձորի վարժարանի թիմը կներկայացնի մարզը մարզական միջոցառման եզրափակիչ՝ հանրապետական փուլին։








