Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արենիի միջնակարգ դպրոցը բազկամարտի մրցույթի մարզային փուլի հաղթողն է

14.10.2026

   Հոկտեմբերի 13-ին Վայոց ձորի մարզում անցկացվել է <<Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա>> մարզական միջոցառման բազկամարտի մարզային փուլը։ Մասնակցել են համայնքային փուլերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը։
   Մրցումներն անցկացվում են բազկամարտի գործող կանոնների համաձայն՝ աջ ձեռքով, տղաները վեց քաշային կարգով, աղջիկները՝ չորս քաշային կարգով։ Յուրաքանչյուր թիմից մասնակցում են 6 տղա, 4 աղջիկ, 1 ներկայացուցիչ։
Համառ և լարված պայքարի արդյունքում լավագույնը Արենիի միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար գրավել են Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի թիմերը։
   Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսումնական հաստատություններն արժանացել են ԿԳՄՍՆ գավաթների և հավաստագրերի։ Արենիի միջնակարգ դպրոցի թիմը հոկտեմբերի 30-31-ը մարզը կներկայացնի մրցույթի եզրափակիչ փուլում։
   <<Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա>> մարզական միջոցառման նպատակներն են արմատավորել սովորողների շրջանում առողջ ապրելակերպը, դաստիարակել ֆիզիկապես կոփված երիտասարդներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-15 18:44:10