Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն այցելել է Չիվայի նորակառույց դպրոց 09.10.2026

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանի հետ այցելել է Չիվայի նորակառույց միջնակարգ դպրոց` դիտարկելու կատարված աշխատանքները։ Դիտարկել են նաև դպրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Տեսանյութը՝ https://www.facebook.com/share/p/1EhaAnuD6c/

Արենիի միջնակարգ դպրոցը մարզը կներկայացնի մրցույթի եզրափակիչ փուլում 09.10.2026

Հոկտեմբերի 7-ին Վայոց ձորի մարզում անցկացվել է > մարզական միջոցառման > մարզային փուլը։ Մասնակցել են համայնքային փուլերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը։ Համառ և գեղեցիկ պայքարի արդյունքում լավագույնը Արենիի միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար գրավեցին Արփիի և Հերհերի միջնակարգ դպրոցները։ Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցներն արժանացան ԿԳՄՍՆ գավաթների և հավաստագրերի։ Արենիի միջնակարգ դպրոցը մարզը կներկայացնի մրցույթի եզրափակիչ փուլում։

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը 08.10.2026

Հոկտեմբերի 4-ին անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Վայոց ձորի մարզային փուլը։ Այն անցկացվում է երկու տարիքային խմբով՝ 8-12 և 13-17 տարեկաններ։ Մրցույթն ընթացել է լարված և գեղեցիկ պայքարում։ Հաղթական հորիզոնականներ զբաղեցրած աշակերտներին հանձնվել են ՀՀ ԿԳՄՍՆ հավաստագրեր։ Մրցաշարը նպատակ ունի մասսայականացնել լող մարզաձևը, դպրոցահասակ տարիքի երեխաների մոտ արմատավորել ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարը, բացահայտել տաղանդավոր, հեռանկար ունեցող պատանիներին;

Եղեգնաձորի երաժշտական դպրոցի աշակերտները մասնակցել են «Հայկական մշակույթի 5-րդ փառատոնին»

Եղեգնաձորի երաժշտական դպրոցի աշակերտները մասնակցել են «Հայկական մշակույթի 5-րդ փառատոնին» 06.10.2026

Օրերս Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը մարզպետի աշխատակազմում հյուընկալել էր Եղեգնաձորի երաժշտական դպրոցի մի խումբ աշակերտների՝ տնօրեն Արթուր Կարապետյանի և դասատու Մարինե Սարգսյանի գլխավորությամբ։ Դպրոցը Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, Ազգային և էթնիկ փոքրամասնությունների ու տարածաշրջանային լեզվի հարցերով համատեղ հանձնաժողովում հայկական փոքրամասնության ներկայացուցիչ Հրաչյա Բոյաջյանի հրավերով մասնակցել էր «Հայկական մշակույթի 5-րդ փառատոնին»:

Հոկտեմբերի 9-ին միացե՛ք «Առանց մեքենայի օր» արշավին

Հոկտեմբերի 9-ին միացե՛ք «Առանց մեքենայի օր» արշավին 06.10.2026

Հարգելի՛ քաղաքացիներ, hոկտեմբերի 9-ին միացե՛ք «Առանց մեքենայի օր» արշավին։ Այդ օրը նախապատվությունը տվե՛ք քայլքին, հեծանիվին կամ հանրային տրանսպորտին։ Միասին խթանենք ակտիվ տեղաշարժն ու առողջ ապրելակերպը»։ Օրվա ընթացքում ձեր կատարած քայլերին կարող եք հետևել ԱՌՈՂՋ հավելվածի միջոցով։ Ներբեռնե՛ք այն, գրանցե՛ք ձեր ֆիզիկական ակտիվությունը և կիսվե՛ք արդյունքներով սոցիալական ցանցերում՝ ձեր օրինակով նաև մյուսներին ոգեշնչելով ավելի շատ շարժվել և առողջ սովորությունները դարձնել առօրյայի մի մասը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2026

Սիրելի՛ ուսուցիչներ, խորին ակնածանքով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօր և միշտ ընդունեք իմ երախտագիտության և դրվատանքի խոսքերը. ձեզ է վստահված ամենաբարդ և պատասխանատու աշխատանքը՝ սերունդներ կրթել, ձևավորել լավագույն արժեհամակարգ, սերմանել վեհ գաղափարներ, նոր հորիզոններ բացել նրանց առջև, ճախրելու թևեր տալ, ոգեշնչել, դնել վաղվա կայուն ապագայի հաստատուն հիմքերը․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-22 17:11:44