Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

04.11.2026

   Հարգելի՛ սոցիալական աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։
   Դուք յուրաքանչյուր օր ձեր աշխատանքով, հոգատարությամբ, դիմացինի խնդիրները լսելու և հասկանալու մարդկային և մասնագիտական կարողությամբ, կյանքի բարդ իրավիճակներում նրանց սատարելու մեծ պատասխանատվությամբ է՛լ ավելի եք բարձրացնում քաղաքացիների, սոցիալական տարբեր խմբերի վստահությունը սոցիալական համակարգի և պետության՝ քաղաքացու սոցիալական շահը կարևորելու քաղաքականության նկատմամբ, ներշնչում մարդկանց լավատեսություն և հավատ։
   Ձեր առաքելության ճանապարհին մասնագիտական հմտություններով և մարդակենտրոն մոտեցումներով նպաստում եք նաև սոցիալական համակարգի կատարելագրծմանը, ոլորտի ծրագրերի արդյունավետության ապահովմանը, շահառուների գոհունակության բարձրացմանը, սոցիալական բեռի մեղմմանը և սոցիալական խնդիրների հաղթահարմանը։
   Հարգելի՛ սոցիալական աշխատողներ, ձեր ջանքերն արժանի են բարձր գնահատականի։ Ցանկանում եմ ձեզ մասնագիտական կարողությունների կատարելագործում, համբերատարություն և եռանդ։ Թող սոցիալական խնդիրների հասցեական լուծումները և ոլորտում դրական տեղաշարժերը ոչ միայն ապահովեն կարճաժամկետ արդյունքներ, այլև նպաստեն ավելի երկարաժամկետ ծրագրերի պլանավորմանը և իրականացմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-10 18:11:12