Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման ընթացքն ապահովելու համար հատկացվել է գումար
16.10.2026
ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ 57, 288 մլն ՀՀ դրամ է հատկացվել Վայոց ձորի մարզում սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման ընթացքն ապահովելու համար։
Համապատասխանաբար 14 056 մլն դրամ և 43 231 մլն դրամ է հատկացվել հետևյալ ծրագրերի իրականացման համար.
• Արենի համայնքի Արենի բնակավայրի «Հին թաղ» թաղամասում ոռոգման ջրամատակարարման ցանցի կառուցում, Արենի բնակավայրի 7 փողոցներում ոռոգման ցանցի մասնակի հիմնանորոգում, Արփի բնակավայրի «Հոփիկներ» հանդամասի Տեռասներ կոչվող հատվածում ոռոգման ջրագծի կառուցում, Խաչիկ բնակավայրում ոռոգման ջրի ջրամբարի և ջրամբարը սնուցող արտաքին ցանցի կառուցում, Ռինդ բնակավայրում «Ավշար» հանդամասում ոռոգման ջրի 2 կմ հատվածի կառուցում
• Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում 3.0 կմ ներքին ցանցերի կառուցում, Չիվա բնակավայրի 1950 գծմ ոռոգման ներքին ցանցի մասնակի կառուցում
Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանը։


