Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել են <<Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա>> միջոցառման շախմատի մարզային փուլի արդյունքները
19.10.2026
Վայոց ձորի մարզում անցկացվել է <<Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա>> մարզական միջոցառման շախմատի մարզային փուլը։ Մասնակցել են համայնքային փուլերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը։
Մրցումներն անցկացվում են շրջանային մրցակարգով։ Յուրաքանչյուր թիմից մասնակցում են 3 տղա, 3 աղջիկ, 1 ներկայացուցիչ։ Միավորային հաշվարկը կատարվում է թիմի բոլոր անդամների արդյունքների ընդհանուր գումարով։
Առաջին տեղը գրավել է Վայքի հիմնական դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար գրավել են Եղեգնաձորի թիվ 2 և Եղեգնաձորի թին 1 հիմնական դպրոցների թիմերը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսումնական հաստատություններն արժանացել են ԿԳՄՍՆ գավաթների և հավաստագրերի։
Այսպիսով, ավարտվեցին <<Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա>> մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները։
Ցանկանանք հաջողությունները եզրափակիչ փուլում մարզը տարբեր մարզաձևերում ներկայացնող դպրոցների թիմերին։








