Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը 13.12.2024
Տեղեկացնում ենք , որ 2024 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 4-րդ նիստը։ Նիստի օրակարգի նախագծում ներառվել են հետևյալ հարցերը․
Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2024թ.–ի դեկտեմբերի 27-ին, ժամը` 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ: ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ լոտ 1. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0129-0025 հասցե՝ ք., Եղեգնաձոր Վ. Գևորգյան փողոց, 2-րդ նրբանցք, 2/1 հողամաս, 0․008163 հա, 235 700 ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակավայրերի, բնակելի կառուցապատման: լոտ 2. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0051-0257, հասցե՝ ք., Եղեգնաձոր, Արսենյան փողոց 9, 0․0018 հա, 80 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակավայրերի, բնակելի կառուցապատման:
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցել Վայոց ձորի մարզում
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վահան Աբրահամյանը։
Սեմինար-քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 06.12.2024
Դեկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանը և Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը համատեղ անցկացրել են սեմինար-քննարկում մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, բնակավայրերի վարչական ղեկավարների և մարզային ծառայությունների պետերի հետ:
Քննարկվել են Եղեգիս համայնքին առնչվող մի շարք հարցեր 05.12.2024
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի վարչական ղեկավարների, դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Բ. Սողոմոնյանը, գլխավոր քարտուղար Ա. Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։