Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի հերթական նիստը
12.12.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Հանձնաժողովի նախագահ Վասիլ Ասլանյանը, ողջունելով հանձնաժողովի նոր կազմին, ցանկացավ արդյունավետ և կառուցողական քննարկում։ Այնուհետև նա կարևորեց կառավարման, կրթության և գիտության, առողջւապահության և այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար ու լիարժեք մասնակցության հնարավորությունների ապահովման և ընդլայնման հարցերը։
Օրակարգային հարցի շրջանակներում մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետի պարտականությունները կատարող Լիլիա Կարապետյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 482 - Լ որոշմամբ հաստատված ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ.. միջոցառումների ծրագիրը։
Հանձնաժողովի անդամ, «Դու մենակ չես» ՀԿ-ի նախագահ Նաիրա Հարությունյանն անդրադարձավ կազմակերպության՝ գենդերային քաղաքականության հարցերին առնչվող աշխատանքներին և մատուցած մի շարք ծառայություններին, որոնց աջակցել է նաև մարզպետի աշխատակազմը։
Ծավալված քննարկումներում կարևորվեցին մի շարք առանցքային հարցեր, այդ թվում նաև իրազեկման և կանխարգելիչ աշխատանքները, ներգրավված տարբեր օղակների / պետական կառավարման և ՏԻՄ ոլորտներ, ՀԿ սեկտոր/, համատեղ աշխատանքի հարցերը, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, միջոցառումների շրջանակի ընդլայնմանը, արդյունքների ավելի նպատակային և հասցեական դարձնելուն։
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվեցին մարզում առկա գենդերազգայուն խնդիրները, և նախանշվեցին հետագա անելիքները։
Ամփոփելով հանձնաժողովի նիստը՝ Վասիլ Ասլանյանը պատրաստակամություն հայտեց գործառույթների շրջանակում աջակցել իրականացվող միջոցառումներին և նախաձեռնություններին։






