Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի  մարզի խորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը 17.07.2025

Հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Վայոց ձորի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ և խորհրդի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը։ Ներկա էին նաև գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ներկայացրեց օրակարգի նախագիծը, ապա մաղթեց կառուցողական և արդյունավետ քննարկում զեկուցվող հարցերի շուրջ։ Օրակարգում ընդգրկված էր 10 հարց, որոնցից 5-ը ներկայացրին մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, մյուս հարցերի մասին զեկուցեցին համայնքների ներկայացուցիչները։

ԻՐԱԶԵԿՈՒՄ

ԻՐԱԶԵԿՈՒՄ 14.07.2025

   Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ՀՀ կառավարության ռազմավարության գործողությունների պլանի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:  ...

Տեղի կունենա Վայոց ձորի մարզի խորհրդի նիստը

Տեղի կունենա Վայոց ձորի մարզի խորհրդի նիստը 10.07.2025

Տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում 2025 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի նիստը։ Օրակարգի նախագիծը՝ 1․ՀՀ Վայոց ձորի մարզում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վարդան Հովհաննիսյան

Ջերմուկի համայնքապետարանը  հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդով վաճառքի մասին

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդով վաճառքի մասին 10.07.2025

Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդով վաճառքի մասին Լոտ N 1- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Սայաթ Նովայի փողոց N 19, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0031-0140, մակերեսը՝ 0,07326 հա, մեկնարկային գինը՝ 2200000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) դրամ: Լոտ N 2- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Գարնանային փողոց N 2, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0038-0196, մակերեսը՝ 0,0108 հա, մեկնարկային գինը՝ 315000 (երեք հարյուր տասնհինգ հազար) դրամ:

Հանդիպում Արփի բնակավայրի բնակիչների հետ

Հանդիպում Արփի բնակավայրի բնակիչների հետ 10.07.2025

Օրերս Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն աշխատանքային այցով Արենի համայնքի Արփի բնակավայրում էր: Մարզպետը այցելեց մի քանի բնակիչների տներ, զրուցեց նրանց հետ առօրյա խնդիրների, հիմնական զբաղմունքի, առկա խնդիրների մասին: Այնուհետև բնակիչների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ մարզպետը նշեց, որ մարզպետի աշխատակազմի գործունեության մեջ առանցքային նշանակություն ունեն բնակիչների հետ հանդիպումները, տեղում նրանց հետ անմիջական շփումները՝ միաժամանակ կարևորելով բնակիչների՝ հատկապես իրենց առնչվող որոշումների, ծրագրերի, աշխատանքների մասին իրազեկվածության ապահովման հարցերը:

Ամփոփվել են Եղեգիս համայնքի բնակավայրեր կատարած այցերի   արդյունքները

Ամփոփվել են Եղեգիս համայնքի բնակավայրեր կատարած այցերի արդյունքները 08.07.2025

Հուլիսի 4-ին Եղեգիս համայնքի վարչական կենտրոն Շատինում ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի՝ Եղեգիս համայնքի բնակավայրեր կատարած այցերի արդյունքները։ Ամփոփում-քննարկմանը մասնակցել են մարզպետ Կոլյա Միքաելյանը, Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը,աշխատանքային խմբի անդամները, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները։ Մարզպետը ներկայացրել է , որ աշխատանքային խմբի այցերն ունեցել են երկու կարևոր նպատակ, այն է՝ հնարավորություն ստեղծել բնակիչների համար իրենց մտահոգող հարցերը պատկան մարմիններին ներկայացնել անմիջական և ուղիղ շփումների ձևաչափով և տեղում ծանոթանալ խնդիրները, ինչպես նաև իրազեկման աշխատանքների կարևորության համատեքստում հանրության լայն շրջանակներին ներկայացնել ՀՀ կառավարության՝ տարբեր ոլորտներում սահմանած առաջնահերթությունները, դրանց իրագործման արդյունքները ընդհանրապես և մարզի համար մասնավորապես։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-05 15:17:03