Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է  Հայաստանի շախմատի կանանց 2014թ.-ի չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանի մեծարման երեկոյին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայաստանի շախմատի կանանց 2014թ.-ի չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանի մեծարման երեկոյին 27.05.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստանի շախմատի կանանց 2014թ.-ի չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանի մեծարման երեկոյին, որը տեղի է ունեցել Վայքի մշակույթի տան համերգային դահլիճում: Շուշաննա Սարգսյանին ողջունել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ Էդգար Ղազարյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Հովիկ Խալիկյանը և այլք: Շուշաննա Սարգսյանին իրենց համերգային կատարումներով ողջունել են Վայքի քաղաքապետարանի Մանկական ստեղծագործական կենտրոնի > համույթի սաները և Վայքի զորամասի շնորհալի զինվորները: Մեծարման երեկոյին մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը: Երեկոն կազմակերպել էր Շուշաննայի համաքաղաքացի Սարդոն Մարգարյանը:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է  Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծման արարողությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծման արարողությանը 27.05.2014

Ս/թ մայիսի 25-ին Վայքի Սբ. Տրդատ եկեղեցու բակում կատարվեց Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծման կարգը, որին մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նախ Սբ. Տրդատ եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն է Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծումը: Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծության հանդիսապետն էր Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանը: Օծման արարողությանը ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ուխտավորաբար Հայաստանում գտնվող Գերաշնորհ Տ. Գեղամ արքեպս. Խաչերյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգևորկրթականհաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, տարածաշրջանի քաղաքապետեր և համայնքապետեր, ճեմարանի ավարտական լսարանի սարկավագներ, բարձրաստիճան հյուրեր, նաև հյուրեր ԱՄՆ-ից:

Տեղի կունենա համերգ նվիրված Հանրապետության տոնին

Տեղի կունենա համերգ նվիրված Հանրապետության տոնին 27.05.2014

 Ս/թ մայիսի 28-ին  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի կունենա տոնական համերգ նվիրված Հանրապետության օրվա տոնակատարությանը: Բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցելու տոնական միջոցառմանը: Սկիզբը՝  ժամը՝ 17.00:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն ընտրվել են ՀՀԿ խորհրդի անդամ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն ընտրվել են ՀՀԿ խորհրդի անդամ 26.05.2014

Ս/թ մայիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ 15-րդ համագումարը: Համագումարի աշխատանքներին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանից մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը ՀՀԿ մարզային կառույցների այլ պատվիրակներ, համայնքների ղեկավարներ: Համագումարի աշխատանքներին հավիրվել էր նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն ընտրվել են ՀՀԿ խորհրդի անդամ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը  ՀՀ-ում Ռումինիայի դեսպանի հրավերով մասնակցել է Մոցարտի և Մենդելսոնի ստեղծագործությունների կատարման ֆիլհարմոնիկ համերգին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ՀՀ-ում Ռումինիայի դեսպանի հրավերով մասնակցել է Մոցարտի և Մենդելսոնի ստեղծագործությունների կատարման ֆիլհարմոնիկ համերգին 26.05.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ մայիսի 23-ին ՀՀ-ում Ռումինիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան ` Ն.Գ. Սորին Վասիլեի հրավերով մասնակցել է Հայաստան-Ռումինիա-ԵՎրոպա 2013-2014 համերաշրջանի շրջանակում տեղի ունեցող Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որը կայացել է Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգաշրջանի գլխավոր գործըկեր՝ ՎիվաՍել ՄՏՍ, հովանավորներ՝ ՀՀ մշակույթի նախարարություն և ՀՀ-ում Ռումինիայի դեսպանատուն: Համերգում հնչել են Վոլֆգանգ Ամադեոս Մոցարտի և Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործությունները: Համերգի դիրիժորն է եղել Էդուարդ Թոփչյանը, իսկ մենակատարները՝ ռումինացի ջութակահար Ալեքսանդրու Տոմեսկուն և գերմանացի դաշնակահար Վալենտինա Բաբորը: Համերգից հետո մարզպետ Էդգար Ղազարյանը համերգաշրջանի հովանավորների և կազմակերպիչների հետ մասնակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կազմակերպված Ռումինիայի և Հայաստանի խոհանոցային ազգային ուտեստների, ինչպես նաև գինու ու կոնյակի համտեսին:

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ և կրակային պատրաստությունից գործնական պարապմունք 26.05.2014

Ս/թ մայիսի 26-ին 70179 զորամասի զորային հրազգարանում տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր զորակոչային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Քննարկվեցին ամառային զորակոչի կազմակերպման հացեր: Անդրադարձ եղավ նաև ՀՀ ՊՆ-ում վերջերս կայացած հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի ընթացքում քննարկված խնդիրներին: Այնուհետև բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պետական պաշտոնյաների, մարզի համայնքների ղեկավարների և հանրակրթական դպրոցների զինղեկների զինվորական վարպետությունը կատարելագործելու նպատակով նշված հրաձգարանում իրականացվեց կրակային պատրաստությունից գործնական պարապմունք: Պարապմունքին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակի հրամանատարը, ԱԱԾ մարզային ծառայության ղեկավարը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը: Վարժանքի արդյունքները կամփոփվի և կներկայացվի ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի առաջիկա նիստին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 11:53:14