Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սոցիալական

Սոցիալական 26.12.2012

2012թ. դեկտեմբերի 25-ի դրությամբՎայոց ձորի մարզի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում փաստագրվել են 2674 ընտանիքներ` Եղեգնաձորի տարածաշրջան` 1863 ընտանիք, Ջերմուկի տարածաշրջան` 305 ընտանիք Վայքի տարածաշրջան` 506 ընտանիք: Նպաստի իրավունք է ստացել 1836 ընտանիք: Սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում վճարված ընտանեկան նպաստների ընդհանուր գումարը տարվա ընթացքում կազմել է 660.9 մլն դրամ: Հրատապ օգնության շրջանակներում վճարված ընդհանուր գումարը կազմել է 36.2 մլն. դրամ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5-րդ տարեդարձի առիթով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5-րդ տարեդարձի առիթով 24.12.2012

Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի իմ գործընկերներին և հարյուրավոր ուսանողներին` ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ: Անցնելով կայացման բարդ և դժվարին գործընթացը` մասնաճյուղն ամրագրել է իր հաստատուն դերը ոչ միայն մեր մարզի, այլև Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում: Անցած հինգ տարիներն ապացուցեցին այդ մասնաճյուղի հիմնադրման իրական անհրաժեշտությունն ու նշանակությունը:

Տեղի ունեցավ մարզխորհրդի 8-րդ նիստը

Տեղի ունեցավ մարզխորհրդի 8-րդ նիստը 24.12.2012

2012 թվականի դեկտեմբերի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի 8-րդ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին համայնքների ղեկավարներ և աշխատակազմի քարտուղարներ, մարզի բաժնետիրական ընկերությունների նախագահներ, ինչպես նաև մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:

Տեղի կունենա մարզխորհրդի նիստ

Տեղի կունենա մարզխորհրդի նիստ 21.12.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում դեկտեմբերի 24-ին տեղի կունենա Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 8 նիստը, նեքոշարադրյալ օրակարգով`

Հանդիպում մարզպետի մոտ

Հանդիպում մարզպետի մոտ 20.12.2012

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռ. Ռոռաֆի և դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Տաթևիկ Մելիքյանի հետ: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մարզի ճանապարհները երթևեկելի են

Մարզի ճանապարհները երթևեկելի են 19.12.2012

Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող հատվածն ամբողջովին բաց ու երթևեկելի է: Մայրուղին մշակվել է աղով ու ավազով և մաքրվել է ձյունից: Ձյան մաքրման աշխատանքներ են կատարել Ճանապարհների սպասարկումն ու պահպանությունն իրականացնող կազմակերպությունները՝ Եղեգնաձորի և Վայքի ճանապարհաշինական ձեռնարկությունները: Իսկ մարզի բարձրադիր համայնքներ տանող մարզային ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են, որտեղ շարունակվում են մաքրման աշխատանքները:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28