Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն մարզպետի մոտ

Խորհրդակցություն մարզպետի մոտ 07.12.2012

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն,որին մասնակցում էին ՍՊԸ-ի, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՖԲԸ-ի ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը նվիրված էր ՖԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի կողմից մարզպետին ուղղված նամակում բարձրացված մարզի Եղեգնաձոր, Շատին և Գետափ գյուղերի ջրամատակարարման կապտաժների սանիտարական պահպանման առաջին գոտու տարածքով անցնող փոքր ՀԷԿ-ի սնուցող 1200մմ տրամագծի երկու ջրատարիների կառուցման աշխատանքների ընթացքում, նշված գյուղերի ջրամատակարարման կառուցվածքներին հասցված վնասների վերականգման և անխափան ջրամատակարարում ապահովելու հարցերի քննարկմանը:

Քննարկվել է մարզի համայնքների եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրները

Քննարկվել է մարզի համայնքների եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրները 07.12.2012

Քննարկվել է մարզի համայնքների եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրները Դեկտեմբերի 7-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ՀՀ ԿՏ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանի ներկայությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մարզի համայնքների եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցում էին եկամուտների հավաքագրման 80 տոկոսից ցածր ցուցանիշ ապահոված համայնքպետերը: Մարզի համայնքների բյուջեներին...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ 3 ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 06.12.2012

2012թվականի նոյեմբեր ամսին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք քաղաքների ՍԾՏՄ-ների կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները.

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի> ծրագրի շրջանակում կազմակերպված հակակոռուպցիոն միջոցառմանը

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի> ծրագրի շրջանակում կազմակերպված հակակոռուպցիոն միջոցառմանը 05.12.2012

Դեկտեմբերի 5-ին Վայքի տուրիզմի կենտրոնում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ներկայությամբ տեղի ունեցավ թեմայով հակակոռուպցիոն միջոցառում: Այն կազմակերպել էին հասարակական կազմակերպությունը և Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնը ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի Վայոց ձորի տարածքային գրասենյակի համակարգողը, Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի ղեկավարը, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ:

2012 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիսավորությամբ նշվեց ՀՊՏՀ պաշտոնական ամսագրի հիմնադրման 35-րդ տարեդարձը:

2012 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիսավորությամբ նշվեց ՀՊՏՀ պաշտոնական ամսագրի հիմնադրման 35-րդ տարեդարձը: 05.12.2012

ՀՊՏՀ-ականներին սիրելի ամսագրի 35-ամյակի առիթով skype ուղիղ տեսակապով շնորհավորեց Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան Էդգար Ղազարյանը: Իր շնորհավորական խոսքում է.Ղազարյանը մասնավորապես ասաց. : Միակ հանգամանքը, որի համար ցավ եմ ապրում, այն է, որ այսօր, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով չկարողացա ներկա գտնվել ինձ համար շատ կարևոր այդ միջոցառմանը, Ձեզ հետ միասին կիսել իմ ուրախությունը, որի պատճառով էլ չուզեցի անմաս մնալ այսօրվա միջոցառումից և ընտրեցի Ձեզ հետ շփվելու այս տարբերակը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելեց Եղեգնաձորի <Տարոն> տրիկոտաժի ֆաբրիկա

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելեց Եղեգնաձորի <Տարոն> տրիկոտաժի ֆաբրիկա 04.12.2012

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հինգ ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցելու նպատակով Վայոց ձորի մարզում հյուրընկալված ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկա: Նախարարը տեղում ծանոթացավ ֆաբրիկայում տիրող իրավիճակին և արտադրական հնարավորություններին: Քննարկվեցին ֆաբրիկայի վերագործարկման և հնարավոր աշխատատեղերի ստեղծման խնդիրները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28