Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր 05.05.2014
2014 թվականի մայիսի 3-ին աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզի տարածքում գտնվող նոր հիմնանորոգված նախակրթարան, որը վերջին տարիներին ՀՀ Վայոց ձորի մարզի մարզում բացված բազմաթիվ նախակրթարաններից մեկն է: Նախարարը հանդիպում ունեցավ մանկապարտեզի սաների և դաստիարակների հետ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին: Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի դահլիճում Ա.Աշոտյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, փոխմարզպետներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը,մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները, Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների կրթական տարբեր հաստատությունների ղեկավարներ, նախարարին ուղեկցող պաշտոնյաներ: Խորհրդակցությունից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց նաև Վայքի նոր հիմնանորոգված ավագ դպրոց, ծանոթացավ հիմնանորոգումից հետո դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին, այցելեց տեխնիկապես վերազինված համակարգչային դասարան, կրակային վարժասարքով հագեցած նախնական զինվորական պատրաստության կաբինետ, մարզադահլիճ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է միջազգային ծրագրի շրջանակներում իրականցվող մշակութային երեկույթի 30.04.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հերմոն գյուղում գտնվող > հանգստյան գոտում մասնակցել է > խորագրով միջազգային վերապատրաստման շրջանակներում իրականցվող մշակութային երեկույթին: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Մելսիկ Հարությունյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ: Երեկոյի ընթացքում ծրագրին մասնակցող Վրաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, ՈՒկրաինայի, Շվեյցարիայի և Հայաստանի երիտասարդները ներկայացրին իրենց երկրներն ու առանձնահատկությունները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպում է ունեցել տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հետ 30.04.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն (WostAYN) հասարակական կազմակերպության Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպած > (We can, we will) երիտասարդական միջազգային ծրագրին մասնակցող Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լատվիայի շուրջ 40 երիտասարդների հետ: Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդության շրջանում գործազրկության խնդրի վերհանումն է և համատեղ ուժերով պայքարը դրա դեմ, որին իրականացվում է Եվրամիության Երիտասարդությունը շարժման մեջ ծրագրի շրջանակներում: Իր խոսքում Էդգար Ղազարյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք: Էդգար Ղազարյանը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող բազմաթիվ հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին Հայաստանի տնտեսությանը, աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, կրթական համակարգին և այլն:

Աշխատանքային այցելություն Քարագլուխ գյուղի միջնակարգ դպրոց 30.04.2014
2014 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի և Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ուղեկցությամբ այցելեց Քարագլուխ համայնքի միջնակարգ դպրոց: Է.Ղազարյանը շրջայց կատարեց դպրոցի տարածքում, ծանոթացավ ուսումնական պայմաններին, այցելեց նախնական զինվորական պատրաստության, շախմատի դասասենյակներ, դպրոցի տարածքում գտնվող նախակրթարան, ինչպես նաև > ծրագրով նախատեսված աշակերտական բուֆետ: Է.Ղազարյանը հանդիպում ունեցավ նաև դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ, ներկայացրեց կրթության ոլորտում առկա իրավիճակն ու խնդիրները, պատասխանեց մանկավարժներին հուզող հարցերին:

Կայացավ Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 30.04.2014
Ս/թ ապրիլի 30-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ներքոնշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 30.04.2014
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` Աշխատանքի օրվա` մայիսմեկյան տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ աշխատավորներին ամուր առողջություն, անձնական երջանկություն, ուժ ու կորով և անսպառ էներգիա: Ցանկացած աշխատանք, որն ուղղված է հասարակության բարօրությանը, արժանի է հարգանքի: Ու կարևոր է, որ յուրաքանչյուր անհատ, անկախ ընտրած մասնագիտությունից, նվիրումով և սիրով կատարի իր աշխատանքը, քանզի մեր կյանքի բարելավման հիմքերից մեկն էլ աշխատանքային պարտականությունների առավել արդյուավետ կատարումն է: Համոզված եմ, որ վայոցձորցիներս բարձր պատասխանատվությամբ ենք կատարում մեր պարտականությունները թե պետական կառույցներում, թե սեփական մանր կամ միջին բիզնեսում, թե մասնավոր ընկերություններում, մի խոսքով՝ ամենուր, որտեղ որ մենք ներկայացված ենք: Կարծում եմ իզուր չէ, որ մեզ անվանում են քարից հաց քամող ժողովուրդ: Հարգելիներս, Դուք էլ համոզված եղեք, որ մարզային իշխանություններն անելու են հնարավորը, որպեսզի մեր մարզում արժանապատիվ աշխատանքի և վաստակի հնարավորությունները շարունակաբար աճեն և դժվարությունները հնարավորինս կարճ ժամանակահատվածում հաղթահարվեն: Շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք, ստեղծագործ վերաբերմունք յուրաքանչյուր աշխատանքի՝ հանուն ձեր ընտանիքների բարօրության և ի շահ մեր մարզի զարգացման: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան


