Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցելություն Արին և Ազատեկ համայնքներ

06.08.2014

 ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հանձնարարությամբ 2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Արամ Գրիգորյանի, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի և <<Հայկական միրգ>> ծրագրի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Արին և Ազատեկ համայնքներ: Այցի ընթացքում համայնքների ղեկավարների և <<Հայկական միրգ>>  ծրագրի շահառուների հետ քննարկվել են ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ <<Հայկական միրգ>>  նախագծի շրջանակներում նոր հիմնադրված ընկուզենու և այլ պտղատեսակների այգիների պահպանության, ծրագրի ընթացքի և հետագա զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր: Ծրագրի շրջանակներում Արին համայնքում հիմնադրվել է 18.2 հա ընկուզենու նորատունկ այգի, իսկ Ազատեկ համայնքում 8.7 հա տարածքի վրա ընկուզենու և բալենու այգիներ: Նոր այգիներ կհիմնվեն նաև 2014 թվականի աշնանը, իսկ ծրագիրը հնարավոր է շարունակություն ունենա՝ ընդգրկելով Եղեգնաձոր, Գլաձոր և Խնձորուտ համայնքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00