Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արամ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ

Արամ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ 28.11.2012

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի 27. 11 2012թվականի N1169-Ա որոշմամբ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերի վարչության պետ Արամ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

Գրչության պատմությունը և Վայոց ձորը

Գրչության պատմությունը և Վայոց ձորը 24.11.2012

«Գրչության պատմությունը և Վայոց ձորը» ցուցահանդեսի բացում: Եղեգնաձորի պատկերասրահում տեղի ունեցավ «Գրչության պատմությունը և Վայոց ձորը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ցուցահանդեսի նվիրված է գրատպության 500 ամյակին, և բաց դռների շաբաթվա շրջանակներում կտևի մինչև դեկտեմբերի 4-ը: Ցուցահանդեսում ներկայացված են ՀՀ Վայոց ձորի տարածքի կրթական կենտրոններում (Գլաձորի համալսարանում, Նորավանքում,...

Տեղի կունենա մարզխորհրդի 7-րդ նիստը 21.11.2012

Ս/թ նոյեմբերի 27-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 7 նիստը, հետևյալ օրակարգով` 1. /Զեկեկուցող` աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/ 2. Համայնքային ծառայության ոլորտում առկա թերությունների և բացթողումների վերաբերյալ /Զեկուցող` ՏԻ և ՀԳՄԾ հարցերով վարչության պետ Ա. Գրիգորյան/

Ամբողջովին հիմնանորոգվել է Վայքի Երիտասարդական փողոցը

Ամբողջովին հիմնանորոգվել է Վայքի Երիտասարդական փողոցը 20.11.2012

2008 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից է եղել Վայքի հիմնական փողոցներից մեկի` Երիտասարդական փողոցի հիմնանորոգումը: Նախագահի խոստումն այլևս իրականություն է, ինչի արդյունքում քաղաքի հիմնական փողոցներից մեկը բնակիչներին ներկայանում է հիմնովին վերանորոգված և բարեկարգ վիճակում:

<Ոսկե ծիրանն անիվների վրա> փառատոնը` Վայոց ձորում

<Ոսկե ծիրանն անիվների վրա> փառատոնը` Վայոց ձորում 19.11.2012

Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի տանը նոյեմբերի 16-ին կայացավ փառատոնի հանդիսավոր բացումը: Բացմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, փառատոնի պատվավոր նախագահ, հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը և կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան մարզպետ Էդգար Ղազարյանը և կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Առաջին օրը ցուցադրվեց Միքայել Պողոսյանի գեղարվեստական ֆիլմը: Փառատոնը Վայոց ձորում շարունակվեց նաև նոյեմբերի 17-ին և 18-ին:

Այլընտրանքային տուրիզմի փառատոն-համաժողով` Վայոց ձորում

Այլընտրանքային տուրիզմի փառատոն-համաժողով` Վայոց ձորում 19.11.2012

Վայքի հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 17-18-ը ներկայացրեց իր հերթական նախաձեռնությունը` , որի նպատակն է Վայոց ձորի մարզում տուրիզմի զարգացումը, ինչը մարզի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկն է: Ամբողջ աշխարհում այսօր մեծ տարածում ունեն տուրիզմի այլընտրանքային ձևերը` էկո, ագրո, արկածային, գինու, խոհանոցային, որոնցից յուրաքանչյուրի զարգացման համար Հայաստանում, մասնավորապես Վայոց ձորում, առկա են բոլոր պայմանները: Հաջորդ օրը հյուրերը Վայքի Տուրիզմի կենտրոնում տեղական պաշտոնյաների հետ հնարավորություն ունեցան քննարկելու այլընտրանքային տուրիզմի զարգացման հնարավորություններն ու հիմնախնդիրները Վայոց ձորի մարզում: Քննարկմանը մասնակցում էր և կարևոր առաջարկներով ու դիտողություններով հանդես եկավ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28