Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Տեղեկատվություն 2012 թ. մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ

Տեղեկատվություն 2012 թ. մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ 14.01.2013

Վայոց ձորի մարզում գործող թվով 9 պետական մասնակցությամբ առողջապահական առևտրային ընկերություններում հիվանդանոցային և առաջնային բուժօգնություն են ստանում մարզի մոտ 55988 հազար բնակիչներ: Բնակչության ստացիոնար բուժօգնությունը հիմնականում իրականացվում է >, > և > ՓԲԸ-ների կողմից: Հիվանդանոցներում ծավալված է 90 մահճակալ: 2012թ.կատարվել են 32850,4 հազ. դրամի վճարովի բժշկական ծառայություններ: Մարզպետի կողմից պետական պատվերով բուժման և հետազոտման են ուղեգրվել մարզի 41 քաղաքացիներ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 3 ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 3 ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 14.01.2013

2012 թվականին Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի ՍԾՏՄ-ների կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները.

Շարունակվում են մարզային նշանակության ճանապահների մաքրման աշխատանքները

Շարունակվում են մարզային նշանակության ճանապահների մաքրման աշխատանքները 11.01.2013

Հունվարի 11-ին  ամբողջովին երթևեկելի է դարձել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող հատվածը:  Դժվարանցանելի են մնում մարզային նշանակության ճանապարհները:  Ամբողջ օրվա ընթացքում  ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մարզի բարձրադիր համայնքներ տանող մարզային ճանապարհների դժվարանցանելի  հատվածներում:

Մարզի տարածքով անցնող մայրուղին երթևեկելի Է

Մարզի տարածքով անցնող մայրուղին երթևեկելի Է 10.01.2013

Հունվարի 9-ի գեշերը Վայոց ձորի մարզի տարածքում տեղացած առատ ձյան պատճառով դժվարանցանելի էր դարձել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող հատվածը: Այն ժամը 15.00-ի դրությամբ երթևեկելի է: Մայրուղու վրա ձյան մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ են իրականացնում Ճանապարհների սպասարկումն ու պահպանությունն իրականացնող կազմակերպությունները` Եղեգնաձորի և Վայքի ճանապարհաշինական ձեռնարկությունները: Նշված աշխատանքները կատարելու համար ներգրավված է շուրջ 25 անուն տրանսպորտային միջոցներ: Իսկ մարզի բարձրադիր համայնքներ տանող մարզային ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են, որտեղ շարունակվում են մաքրման աշխատանքները:

Այցելություն հաշմանդամներին` Ամանորի կապակցությամբ

Այցելություն հաշմանդամներին` Ամանորի կապակցությամբ 09.01.2013

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Եղեգնաձորի Քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանը, հասարակական կազմակերպության փոխնախագահ Խնկանուշ Մարկոսյանը և կենտրոնի կամավոր Արմինե Համբարձումյանն այցելեցին կենտրոնի շահառուներ` Եղեգնաձորում Սոնիկ Մելքոնյանի և Աշխեն Մարգարյանի, իսկ Գետափ համայնքում Աշոտ Եղյանի բնակարաններ` շնորհավորելու և բարեմաղթելու նրանց: Հյուրերը ներկայացել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և կենտրոնի կողմից պատրաստված ամանորյա նվերներով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45