Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է <<Մագելանի>> քարանձավը վարձակալությամբ հանձնելու հարցը

08.08.2014

 2014 թվականի օգոստոսի  6-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մոտ կայացավ խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մագելանի քարանձավը ՀՀ մշակույթի նախարարության կողմից վարձակալությամբ հանձնելու հարցի քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված գրության հիման վրա, որով բազմաթիվ հիմնավորումներով առաջարկվել էր ձեռնպահ մնալ քարանձավի մասնավոր ընկերությանը վարձակալությամբ հանձնելու գաղափարից:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կարեն Մարգարյանը, ինչպես նաև ոլորտի գիտնականներ և մասնագետներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00