Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն առողջապահական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն առողջապահական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ 30.04.2014

Ս/ թ ապրիլի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը և մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացվեց առողջապահական կազմակերպությունների եռամսյա հաշվետվությունները: Եղեգնաձորի բժշկական կենտրոնի սրտաբան Հենզել Հովհաննիսյանը ծննդյան 65 ամյակի կապակցությամբ պարգևատրվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվոգրով:

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ 30.04.2014

 Ս/ թ ապրիլի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ հանդիպում <<Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցակցության ծրագրի>> (USAID Contraktor The Pragma Corpora) ղեկավար Բրունո Քորնելիոյի, ծրագրի Զբոսաշրջության ոլորտի ավագ մասնագետ Արմինե Իսրայելյանի, Գենդերային հարցերով և Աշխատուժի ու Ձեռներեցության զարգացման բաղադրիչի գծով օգնական Թամար Նաջարյանի և փորձագետ Ջեյմս Ջեսսամինի հետ: Վայոց ձորի մարզպետի խնդրանքով<<Ձեռնարկությունների...

    ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցեց Ռինդ համայնքում  կռուցվելիք եկեղեցու հիմնարկեքին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցեց Ռինդ համայնքում կռուցվելիք եկեղեցու հիմնարկեքին 28.04.2014

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի հետ մասնակցեց Ռինդ համայնքում կռուցվելիք եկեղեցու հիմնարկեքին: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Այնուհետ ռինդցիներին ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, եկեղեցու շինարարական աշխատանքների ֆինանսական ծախսերի հովանավոր մոսկվաբնակ հայրենակից Վարդան Սարգսյանը, հովանավորի մայրը՝ Ռինդի միջնակարգ դպրոցի նախկին ուսուցչուհի, Ռոզա Կարապետյանը: Եկեղեցու հիմնաքարերի օծման արարողակարգը կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Նշենք, որ միջոցառման պաշտոնական բացումից առաջ սկսված համերգը, որին մասնակցում էին գյուղում գործող երգի- պարի համույթի սաները, շարունակվեց նաև հիմնարկեքից հետո, պարուրելով ներկաներին տոնական տրամադրությամբ:

Կայացել է Վայոց ձորի մարզի կլիմայական փոփոխություններից խոցելիության գնահատման թեմայով մարզային քննարկում

Կայացել է Վայոց ձորի մարզի կլիմայական փոփոխություններից խոցելիության գնահատման թեմայով մարզային քննարկում 26.04.2014

2014 թվականի ապրիլի 25-ին Վայոց ձորի մարզպետարանի դահլիճում, կայացավ Վայոց ձորի մարզի կլիմայական փոփոխություններից խոցելիության գնահատման թեմայով մարզային քննարկում: Քննարկման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի, Հայաստանում կլիմայական փոփոխությունների ծրագրի կոորդինատոր Դիանա Հարությունյանը:

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 26.04.2014

Ս/թ ապրիլի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպեց > ծրագրի մամլո պատասխանատու Լիանա Գյոզալյանի հետ: Քննարկվեցին միգրացիոն խնդիրներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մայիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ, որի ընթացքում կարծարծվեն միգրացիոն ծրագրերին և տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր: Ծրագիրն իրականացվում է > կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և > կազմակերպության կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացված Սամվել Սևադայի լուսանկարչական  ցուցահանդես

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացված Սամվել Սևադայի լուսանկարչական ցուցահանդես 25.04.2014

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում ս/թ ապրիլի 16-ին բացված Ամերիկյան կինոգործիչների միության <<Ոսկե հրեշտակ>> մրցանակի դափնեկիր Սամվել Սևադայի <<Կույսի համաստեղություն>> խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարչական ցուցահանդես: Երկրագիտական թանգարանի տնօրեն Կամո Սահակյանի ուղեկցությամբ մարզպետը և տեղակալը շրջեցին ցուցասրահում, դիտեցին հեղինակի շուրջ 9...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 11:53:14