Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն նվիրված մարզի մի շարք համայնքների գազաֆիկացման խնդիրներին

Խորհրդակցություն նվիրված մարզի մի շարք համայնքների գազաֆիկացման խնդիրներին 20.03.2013

Մարտի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մարզի Արփի, Գետափ, Զառիթափ, Զեդեա, Մալիշկա և Փոռ համայնքների գազաֆիկացման խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը և նշված համայնքների ղեկավարները: Խորհրդակցության հիմնական բանախոսներն էին ՀՀ կառավարության աշխատակազմի զարգացման բաժնի ղեկավար Ալեքսանդր Քալանթարյանը և գլխավոր մասնագետ Վաղարշակ Կանայանը:

Մեկնարկել է ՀՀ կառավարության 2013 թվականի հողօգտագործողներին աջակցության ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ կառավարության 2013 թվականի հողօգտագործողներին աջակցության ծրագիրը 19.03.2013

Վայոց ձորի մարզում մեկնարկել է ՀՀ կառավարության 2013 թվականի հողօգտագործողներին աջակցության ծրագիրը, որի շրջանակում ՀՀ կառավարության կողմից 2013թ. գարնանը մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է 480տ ազոտական պարարտանյութ (մեկ պարկը՝ 6000 դրամ), 632000լ դիզելային վառելանյութ (մեկ լիտրը՝ 350 դրամ), գարնանացան գարու սերմացու 40տ (1կգ 200 դրամ), կորնգանի սերմացու 1տ (1կգ 370 դրամ), առվույտի սերմացու 150կգ (1կգ 1500դրամ ), և եգիպտացորենի սերմացու 225 կգ (1կգ 350 դրամ): Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ մատակարարները ազոտական պարապտանյութը և դիզելային վառելանյութը համայնքներ կհասցնեն առանց փոխադրավարձի, իսկ սերմացուների խմբաքանակները՝ մինչև մարզկենտրոն: Արդեն սկսվել է ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի առաքումը համայնքներ:

Մրցանակներ <<Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսից>>

Մրցանակներ <<Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսից>> 19.03.2013

Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսին Վայոց ձորի մարզից մասնակցել են մի շարք համայնքներ և մշակութային կազմակերպություններ ու անհատներ: Մրցույթ փառատոնի > անվանակարում ՀՀ մշակույթի նախարարության դիպլոմին և ֆինանսական խրախուսանքի է արժանացել Լիպարիտ Ասատրյանը: Մրցույթին նա ներկայացել է > վավերագրական տեսաֆիլմով: Փառատոնի > անվանակարգում լավագույն երեք համայնքների թվում մրցանակի է արժանացել մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքը: Մենք նույնպես շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում հետագա հաջողություններ:

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 18.03.2013

Ավարտվեց 2012-2013 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Այն մեկնարկել էր փետրվարի 23-ին: Օլիմպիադայի բացման օրը դպրոցականներին ողջունեց և հաջողություններ մաղթեց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետն իր ելույթում կարևորեց գիտելիքներով զինված սերունդ ունենալու ժամանակի հրամայականը: Օլիմպիադայի մարզային փուլին մասնակցեցին մարզի 38 դպրոցների 818 աշակերտներ: Նրանք իրենց ուժերը չափեցին 16 հանրակրթական առարկաներից: Հանրապետական փուլի ուղեգիր նվաճեցին 81 դպրոցականներ, որոնք ըստ նախօրոք հաստատված ժամանակացույցի կմասնակցեն հանրապետական փուլին: Մարզային փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված 132 աշակերտներ կպարգևատրվեն դիպլոմներով և պատվոգրերով: Օլիմպիադայի անցկացման մարզային կազմկոմիտեն, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի նախագահությամբ, արել էր ամեն ինչ օլիմպիադայի մարզային փուլը կազմակերպված և սահմանված կարգով անցկացնելու համար:

Վերաբացվեց Վայքի քաղաքային մշակույթի տան փոքր դահլիճը

Վերաբացվեց Վայքի քաղաքային մշակույթի տան փոքր դահլիճը 18.03.2013

Մարտի 15-ին տեղի ունեցավ Քաունթերփարթի աջակցությամբ ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրով վերանորոգված և կահավորված Վայք քաղաքային մշակույթի տան փոքր դահլիճի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցներ,Վայքի և մարզի այլ գործընկեր համայնքների ղեկավարներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, համայնքի ավագանու և ՀԱԽ անդամներ, քաղաքի բնակիչներ, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Քարել Հոֆսթրան, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Հանդիպում մարզպետարանում

Հանդիպում մարզպետարանում 15.03.2013

Մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր ՕՔՍՖԱՄ (ՄԲ) Հայաստանյան Մասնաճյուղի ներկայացուցիչներին: Հանդիպիպումը կայացավ Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության (ԴԻՊԵԿՈ) և ՕՔՍՖԱՄ-ի կողմից ֆինանսավորվող և իրականացվող Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզ տեղի ունեցած մոնիտորինգային այցի շրջանակում: Հանդիպման սկզբում մարզպետ Էդգար Ղազարյանն անդրադարձ կատարեց մարզում ՕՔՖԱՄ-ի իրականացվող աղետների ռիսկի նվազեցման ծրագրին` գոհունակություն հայտնելով ընթացքից և ձեռքբերված արդյունքներից: Խոսելով ծրագրի հնարավոր շարունակականության, ինչպես նաև ծրագրի ավարտից հետո մարզպետարանի ծրագրերի մասին` մարզպետը շեշտադրեց Վայոց ձորում աղետների ռիսկի նվազեցման ծրագրի կարևորությունը և դրա շարունակականությունը և նշեց, որ ավարտից հետո մարզպետարանն իր ռեսուրսներով կփորձի կրկնօրինակել իրականացված ծրագրերը նաև այլ համայնքներում ծրագրի արդյունքները ամբողջ մարզում տարածելու նպատակով` ընդգծելով այդ հարցում ՕՔՍՖԱ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00