Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 28.12.2012

Սիրելի հայրենակիցներ: Մի քանի օրից պատմություն կդառնա 2012 թվականը, և մենք նոր երազանքներով ու ծրագրերով ոտք կդնենք 2013 թվական, նոր տարվա շեմին նոր հույսերով ու լավատեսությամբ շաղախված: Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Տեղի ունեցավ տարեմուտի մարզային ամփոփիչ միջոցառումը

Տեղի ունեցավ տարեմուտի մարզային ամփոփիչ միջոցառումը 28.12.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ տարեմուտի մարզային ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, գործարար Սամվել Սարգսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզի համայնքների, պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառման ընթացքում hնչեցին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Ներկայացվեց մարզի կենսագործունեության կարևորագույն ոլորտներում տարվա ընթացքում...

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին 27.12.2012

Ղեկավարվելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից 2010թ. օգոստոսի 21-ի թիվ 80 որոշմամբ հաստատված կանոնադրությամբ բաժնին վերապահված գործառույթների պահանջներով` հաշվետու ժամանակահատվածում /2012թ հունվար-դեկտեմբեր ամիսներին/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իրականացրել է հետևյալ աշխատանքները.

Ամանորյա փոխադարձ շնորհավորանքներ

Ամանորյա փոխադարձ շնորհավորանքներ 27.12.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ է հղել ՀՀ բարձրագույն պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց, ՀՀ կազմակերպությունների, ձեռնարկությունների ղեկավարների: Մարզպետն իրեն և Վայոց ձորի ժողովրդին ուղղված փոխադարձ շնորհավորանքներ է ստացել ՀՀ ԱԺ նախագահից, ՀՀ վարչապետից, ԱԺ պատգամավորներից, ՀՀ նախարարներից և մարզպետներից:

Առողջապահություն

Առողջապահություն 27.12.2012

Վայոց ձորի մարզում գործում են 9 պետական մասնակցությամբ առողջապահական առևտրային ընկերություններ, որոնց կողմից հիվանդանոցային և առաջնային բուժօգնություն են ստանում մարզի մոտ 55988 հազար բնակիչներ: Բնակչության ստացիոնար բուժօգնությունը հիմնականում իրականացվում է >, > և > ՓԲԸ-ների հիվանդանոցներում: Հիվանդանոցներում ծավալված է 90 մահճակալ: Կատարվել են 32850,4 հազ. դրամի վճարովի բժշկական ծառայություններ:

Կրթություն

Կրթություն 26.12.2012

Մարզում գործում է 51 հանրակրթական դպրոց, այդ թվում 1 տարրական, 15 հիմնական և 35 միջնակարգ, որոնցից 2-ը վարժարան, 3-ը ավագ դպրոց ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ: 5 դպրոցներ գտնվում են սահմանամերձ գյուղերում, 5-ը` բարձր լեռնային բնակավայրերում: Մարզային ենթակայությամբ գործող 48 դպրոցներում սովորում է 6132 աշակերտ, որոնք կոմպլեկտավորված են 464 դասարաններում: Իսկ մարզի 3 ավագ դպրոցներում սովորում է 1074 աշակերտ /Եղեգնաձորի ավագ դպրոց-420, Վայքի ավագ դպրոց-250, Ջերմուկի ավագ դպրոց-404/: Մարզի սահմանափակ կարողություններ ունեցող 55 դպրոցահասակ երեխաներ ներառական կրթության ծրագրով ընդգրկված են Եղեգնաձորի թիվ 2 և Վայքի հիմնական դպրոցներում, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ այդ երեխաների կրթական կարիքներն ապահովելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28