Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ խորհրդակցություն նվիրված Արենի գինու փառատոնի նախապատրաստական հարցերին

05.08.2014

  2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որը նվիրված էր Արենի գինու փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը, ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, Արենի գինու փառատոնի մարզային համակարգող, Վայոց ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրեն Շիրակ Միքայելյանը, Եղեգնաձոր, Մալիշկա, Արենի, Ելփին, Ռինդ համայնքների ղեկավարները, <<Աշխատանք և հայրենիք >> ՀԿ նախագահ Ռուզաննա Ղազարյանը, մարզային մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը:
Մարզպետը նշեց, որ Արենի գինու փառատոնը որպես վայոցձորյան միջոցառում լայն մասսայականություն է վայելում և 2013 թվականին փառատոնի շրջանակում Արենիում կազմակերպվեց <<Գինու տոն>>, Ռինդում՝ <<Համայնքի օր>>, Եղեգնաձորում՝ <<Բերքի տոն>> և <<Հեղինակային երգի փառատոն>> միջոցառումների եռատոնը: Իսկ 2014 թվականին փառատոնի կազմակերպման աշխարհագրությունն ավելի ընդլայնելու նպատակով նախատեսվում է փառատոնի շրջանակում բացի վերը նշված միջոցառումներից, համայնքի օրեր կազմակերել նաև Ելփին և Մալիշկա համայնքներում և գինու փառատոնի մեկնարկն սկսել Նորավանքում կազմակերպվելիք <<Խաղողօրհեքի>> հանդիսությամբ: Գինու փառատոնի հնգօրյակը նախատեսվում է անցկացնել ս/թ հոկտեմբերի 1-5-ը: Նախտեսվում է նաև վերականգնել եղեգնաձորյան բերքի տոնի ավտոմեքենաներով երթը, ինչը յուրօրինակ հետաքրքրություն էր հաղորդում բերքի տոնին: Քննարկեցին կազմակերպչական այլ հարցեր: Մարզպետը խնդրեց և հորդորեց բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին մեկշաբաթյա ժամանակում ներկայացնել առաջարկություններ փառատոնի կազմակերպման վերաբերյալ, որպեզի կազմվի փառատոնի ծրագիրն ու ժամանակացույցը և մամուլի ասուլիսով այն ներկայացվի հանրությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00