Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 27.06.2014
2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ողջ տարածքում անցկացվեց հրամանատարաշտաբային զանգվածային ուսումնավարժություն՝ խաղաղ պայմաններից պատերազմական պայմաններին անցնելու թեմայով: Հայտարարված տագնապով և ազդարարումով առավոտյան ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ, քաղաքացիական պաշտպանության Վայոց ձորի մարզային շտաբի պետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ անցկացվեց հատուկ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, քաղաքացիական պաշտպանության առանձին ծառայությունների ղեկավարները, համայնքների ղեկավարները, ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչներ: Մարզպետի կողմից հայտարարված պատրաստվածության “բարձր” ռեժիմի շրջանակներում տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, որոնց արդյունքների ամփոփումն իրականացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի մասնակցությամբ, որից հետո մարզպետի կողմից հայտարարվեց պատրաստվածության առավաել բարձր ռեժիմ, տրվեցին հանձնարարականներ, որոնց արդյունքների մասին քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ղեկավարներն ավելի ուշ հանդես եկան առանձին զեկույցներով: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից ամփոփվեց կատարված աշխատանքը և հանձնարարվեց կարճ ժամկետում ներկայացնել ուսումնավարժանքի ընթացքում արձանագրված թերությունների վերացման կոնկրետ առաջարկություններ: Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի ամփոփիչ խոսքում ուսումնավարժությունը գնահատվեց ավելի քան “լավ” և գոհունակություն հայտնվեց այն պատշաճ մակարդակով և պատասխանատու մասնակցությամբ կազմակերպելու համար:

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՍՏԵՓԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ 27.06.2014
2014 թվականի հունիսի 26-ին Ջերմուկի “ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ” առողջարանի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի երջանկահիշատակ նախագահ Ստեփան Ավագյանի անվան շախմատի միջազգային մանկապատանեկան հուշամրցաշարը: Ջերմուկում կազմակերպվող այդ հեղինակավոր միջազգային մրցաշարը կրում է ավանդական բնույթ, որին մասնակցում են 8-ից 18 տարեկան հարյուրավոր պատանիներ և աղջիկներ: Այս տարի Հայաստանի շախմատի ֆեդերացիան որոշել է այդ ավանդական մրցաշարն անվանակոչել Ստեփան Ավագյանի անունով: 2014 թվականի միջազգային հուշամրցաշարին մասնակցում են մոտ 320 երեխաներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից և Թուրքմենստանից: Մրցաշարի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ Էդգար Ղազարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, Ստեփան Ավագյանի ընտանիքի անդամներ, ընկերներ, բազմաթիվ ջերմուկցիներ, հյուրեր, մրցաշարի մասնակիցները և նրանց ծնողները: Առաջնության գլխավոր հովանավորն է “ԳԵՈԹԻՄ” ընկերությունը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԵԿ ՀԱՄԱՅՆՔ 26.06.2014
2014 թվականի հունիսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, Վայքի ջրօգտագործողների միության տնօրեն Արագած Սաղաթելյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն կատարեց Ազատեկ համայնք: Ազատեկի գյուղապետարանում մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանի, համայնքի ավագանու անդամների և բազմաթիվ բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչներին տեղեկություններ տրամադրվեցին վերջին օրերի ընթացքում մամուլում մեծ արձագանք ստացած և համայնքի բնակիչներին հուզող ոռոգման չօգտագործվող խողովակների ապամոնտաժման, այդ գործընթացի օրինականության, ինչպես նաև հետագա նպատակային օգտագործման վերաբերյալ: Առանձին անդրադարձ կատարվեց նաև համայնքի բնակիչներին հուզող ոռոգման համակարգին առնչվող խնդիրներին: Քննարկվեցի խնդիրների առաջացման պատճառները և լուծման հնարավորությունները, որոշ դեպքերի հետ կապված բնակիչներին տրվեցին առանձին պարզաբանումներ: Հանդիպումից հետո մարզպետը պատասխանատուների հետ այցելեց Կեչուտ-Ազատեկ ինքնահոս ջրատարի ջրբաժան կետ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել ՋՕԸ-ի ղեկավարության, համայնքի ղեկավարի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների հետ ևս մեկ անգամ մասնագիտորեն քննարկել խնդիրը, անհրաժեշտության դեպքում տեղում իրականանցնել լրացուցիչ ուսումնասիրություններ և ներկայացնել խնդրի լուծման կոնկրետ առաջարկություններ:

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ Կ.ԱՍՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ 25.06.2014
2014 թվականի հունիսի 24-ին Ջերմուկի “ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ” առողջարանի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Կարեն Ասրյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ, շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ Էդգար Ղազարյանը, “ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ” առողջարանի տնօրեն, շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Կարեն Ավագյանը: Առաջնության հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 22.500 ԱՄՆ դոլլար, որի գլխավոր հովանավորն էր “ՍԱՍ ԳՐՈՒՊ”, իսկ հովանավորը՝ “ԳԵՈԹԻՄ” ընկերությունը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ 24.06.2014
2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի հետ հանդիպում են ունեցել Ջերմուկ համայնքի կազմի մեջ մտնող Կեչուտ գյուղի բնակիչների հետ՝ վերջիններիս խնդրանքով: Գյուղի բնակիչները հիմնականում իրենց դժգոհությունն էին արտահայտում Ջերմուկի քաղաքային իշխանությունների կողմից բնակավայրի հիմնախնդիրների հանդեպ ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքից: Քանի որ բարձրացված հարցերն առավելապես վերաբերում էին համայնքային խնդիրներին՝ մարզպետի կողմից տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցության ծրագրերին: Համայնքի բնակիչներին հուզող Կեչուտի դպրոցի կարգավիճակի հարցը առաջարկվեց դարձնել առանձին քննարկման առարկա:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՄՔ ՀԱՄԱՅՆՔ 24.06.2014
2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն կատարեց սահմանամերձ Գոմք համայնք: Այցի ընթացքում մարզպետը ծանոթացավ Countrpart International կազմակերպության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցներով համայնքի համաֆինանսավորմամբ իրականացված համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Համայնքային մանկապարտեզում մարզպետը ծանոթացավ նաև առկա պայմաններին, ինչպես նաև մասնակցեց հաստատության սաների գեղարվեստական միջոցառմանը: Մարզպետն այցելեց նաև համայնքի կազմի մեջ մտնող Կապույտ գյուղ, որի առնչությամբ գյուղապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն Գոմքի գյուղապետ Մխիթար Հովհաննիսյանի, համայնքի ավագանու անդամների, համայնքի բնակիչների, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարման հիմնական թեման վերաբերում էր Ֆիզիկայի ինստիտուտին դեռևս 1991 թվականին հատկացված տարածքների իրավական կարգավիճակի, դրա հետագա նպատակային օգտագործման, ինչպես նաև գյուղի վերաբնակեցման խնդիրներին: