Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում՝ նվիրված Նորավանք և Արենի զբոսաշրջային հատվածի զարգացման հարցերին

09.09.2014

 2014 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում առաջին անգամ ներկայացվեց Նորավանք և Արենի զբոսաշրջային հատվածի զարգացման նախագիծը: Այն մշակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (EDMC) ծրագրի փորձագետ Ջեյմս Ջեսամինի կողմից: Նախագիծով ուրվագծվում է Արենի համայնքի և դրա վարչական տարածքում գտնվող Նորավանքի վանական համալիրի շրջակայքի զարգացման հեռանկարային ուղղությունները: Նախագծի բազմակողմանի քննարկման և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովման նպատակով քննարկմանը հրավիրվել էին ներկայացուցիչներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանից, ՀՀ մշակույթի նախարարությունից, տարբեր գերատեսչություններից, Արենի համայնքից, շրջակա համայնքներից, զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմից, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպություններից և այլն: Քննարկման ընթացքում նախագծի հեղինակի կողմից ներկայացվեց կատարված աշխատանքն ու հիմնական գաղափարները, որին վերաբերյալ եղան տարբեր առաջարկություններ, ծավալվեց մտքերի փոխանակում: Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (EDMC) ծրագրի գործընկերներին և փորաձգետին կարճ ժամանակահատվածում որակյալ աշխատանք ներկայացնելու և քննարկման մասնակիցներին շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համար: Է.Ղազարյանը խնդրեց հաշվի առնել քննարկման ընթացքում հնչած ուշագրավ առաջարկությունները, որից հետո նախագծի հայերեն տարբերակը տրամադրել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին՝ դրա հետագա քննարկումներն ու լրամշակումը կատարելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00