Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

04.09.2014

     2014 թվականի սեպտեմբերի 4-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: 

Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:

Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը. 

  1.2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով հաստատված մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունում, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունում, <<Սերսի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Խնձորուտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Բարձրունու միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Ազատեկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Հորբատեղի  հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Զեդեայի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում  իրականացված աուդիտի հաշվետվությունների ներկայացում /զեկ. Վ.Կարապետյան/:

Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը:

  Նիստը   ո ր ո շ ե ց`

Առաջարկել.

1.Ներքին աուդիտի բաժնին՝  ըստ կազմակերպությունների  հաշվետվետվություներով  արձանագրված  թերությունների  և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել վերահսկողական գործընթաց և խորհրդատվություն  :

4. Հանձնարարել՝

ՊՈԱԿ-ների  տնօրեններին՝ ապահովել նվազագույն ծախսումներով առավելագույն արդյունք, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում:Միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների  և խախտումների վերացման ուղղությամբ և 1 ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների և առաջարկությունների կատարման մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00