Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան>> միջազգային համաժողով

<<Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան>> միջազգային համաժողով 17.06.2013

2013 թվականի հունիսի 14-ին ՀՀ կառավարությունը և > հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Երևանի Armenia Marriott հյուրանոցում կազմակերպել էին > խորագրով միջազգային համաժողով: Համաժողովի հիմնական թեման էր. >: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Կայացավ քաղաքացիների հունիս ամսվա ընդունելությունը 17.06.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ հունիս14-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 71 քաղաքացի, ընդունելության էին եկել 71-ը : Այլ հարցերով դիմել էին 6 քաղաքացի` աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմել էին 2 քաղաքացի, խմելու և ոռոգման ջրի հարցերով` 2-ը, շինանյութի և բնակարանի ձեռք բերման հարցով` 2-ը: Իսկ 65 քաղաքացիներ դիմել էին դրամական և բուժօգնության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց` հիմնականում ֆինանսական օժանդակության տրամադրմամբ: Այլ հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` քննարկել նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանել դիմումատուներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ <<Ռուսհամագործակցություն>> դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավարի հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ <<Ռուսհամագործակցություն>> դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավարի հետ 13.06.2013

Հունիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության > դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի հետ՝ վերջինիս հրավերով: Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Քննարկվեցին ռուս-հայկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, Վայոց ձորի մարզի միջազգային համագործակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության երկու սուբյեկտների՝ Արխանգելսկի և Նիժեգորոդի շրջանների, միջև գործակցության արդյունավետ ուղիների շուրջ: Նշվեց, որ առկա են բավարար նպաստավոր նախադրյալներ արդյունավետ իրագործելու ինչպես տնտեսական համատեղ ծրագրեր, այնպես էլ կենսագործելու համատեղ նախագծեր երիտասարդական տուրիզմի, առողջարանային հանգստի և այլ բնագավառներում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը 12.06.2013

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ հունիսի 11-ին Երևանի ավագանու հատուկ նիստում տեղի ունեցավ Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնն ստանձնելու երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Երևանի քաղաքապետարանի հրավերով նույնպես մասնակցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնն ստանձնելու երդմնակալության արարողությանը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 12.06.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկություններ է ներկայացրել հունիսի 5-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկված տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերի մասին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նիստում ընդունված որոշումների հետ կապված անելիքների մասով: Քննարկվել են նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման գործընթացի վերահսկողությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է գործընթացի նկատմամբ վերահսկողության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառումը:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 10.06.2013

Սահմանված կարգի համաձայն` 2013 թվականի հունիսի 14-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00