Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում նշվեց արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը

05.09.2014

 2014 թվականի սեպտեմբեր 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը:
Հանդիսավոր նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի վարչության պետեր, պատասխանատու աշխատողներ, ուժային կկառույցների. զինվորական կոմիսարիատների ղեկավարներ, ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության անձնակազմի ներկայացուցիչներ:
Մարզպետ Էդգար Ղազարյանը բացելով նիստը, նախ շնորհավորեց նորանշանակ ԱԻՆ-ի մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանին և իր ողջույնի խոսքում սրտանց շնորհավորեց համակարգի ողջ աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ:
Նա նշեց, որ Անկախ Հայսատանի կայացման գործում մեծ ներդրում ունեն արտակարգ իրավիճակների համակարգի աշխատողները: Նրանց արդյունավետ գործունեության շնորհիվ մեր ազգաբնակչությունը իրեն վստահ և ապահով է զգում: Արտակարգ իրավիճակների մարզային վարչության պետ Տ. Պետրոսյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ վարչության անցած ուղուն, վեր հանեց թերությունները, նշեց առաջիկա խնդիրների մասին,շնորհակալություն հայտնեց մարզպետ Է. Ղազարյանին, որպես մարզի քաղաքացիական պաշտպանության պետի, իր պարտականությունները բարձր մակարդակով կատարելու համար:
Ամփոփելով նիստի աշխատանքները մարզպետը ԱԻՆ-ի մի խումբ աշխատողների պարգևատրեց մարզպետի պատվոգրերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00