Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը՝ Հայաստանում

12.09.2014

 2014 թվականի սեպտեմբերի 10-11-ը հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքերին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Չեխիայի Հանրապետության Կարլովարյան երկրամասի պատվիրակությունը` նահանգապետ Յոզեֆ Նավոտնու գլխավորությամբ: Չեխական պատվիրակությանը Երևանում հյուրընկալել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզը միջազգային համագործակցության շրջանակներում ջերմ գործընկերային հարաբերություններ ունի ՉՀ Կարլովի Վարի երկրամասի հետ: Համագործակցության հուշագիր է ստորագրվել ինչպես երկու մարզերի, այնպես էլ Ջերմուկի և Կարլովի Վարի քաղաքների միջև:

Սեպտեմբերի 10-ին պատվիրակության անդամները հանդիպեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանի հետ: Մարզպետ Ղազարյանը և նահանգապետ Նավոտնին քննարկեցին երկու տարածաշրջանների միջև հետագա համագործակցության խնդիրները:

Նույն օրը պատվիրակության անդամները մասնակցեցին հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստին: Կարլովարյան երկրամասի նահանգապետ Յոզեֆ Նավոտնին Չեխիայի տարածաշրջանների ասոցիացիայի անունից հանդես եկավ հայ-չեխական միջտարածաշրջանային գործընկերությունը ընդլայնելու, և չեխական այլ նահանգների և Հայաստանի մարզերի միջև գործընկերային հարաբերություններ հաստատելու առաջարկով: Առաջարկը հավանության արժանացավ հանձնաժողովի կողմից և ընդգրկվեց ամփոփիչ արձանագրության մեջ:

Երեկոյան ՀՀ Վայոց ձորի մարզպետի անունից հյուրերի պատվին տրվեց հյուրասիրություն` հայկական ազգային ճաշատեսակների համտեսումով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00