Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հուլիս ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների հուլիս ամսվա ընդունելությունը 13.07.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ս/թ հուլիսի 12-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էին 26 քաղաքացի, ընդունելության էին եկել 26-ը: Խմելու և ոռոգման ջրի հարցերով դիմել էին 2 քաղաքացի, շենք-շինությունների հարցով՝ 2-ը, անվճար բուժօգնության խնդրանքով՝ նույնպես 2-ը: Իսկ 20 քաղաքացիներ դիմել էին դրամական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Այլ հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով մարզպետի կողմից հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` քննարկել նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանել դիմումատուներին:

Գնդեվազ համայնքի ղեկավարը հանդես եկավ հաշվետվությամբ

Գնդեվազ համայնքի ղեկավարը հանդես եկավ հաշվետվությամբ 12.07.2013

Ս/թ հունիսի11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Գնդեվազի համայնքապետարանում համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանը հանդես եկավ 2013 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ: Համայնքապետը նախ ներկայացրեց համայնքի բյուջեին 2013 թվականի առաջին կիսամյակում ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, ապա ներկայացրեց կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերն ու անելիքները: Օգտվելով առիթից մարզպետ Էդգար Ղազարյանը համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց դպրոց, մանկապարտեզ և ծանոթացավ պետական բյուջեի ֆինանսավորմամբ գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքների որակին: Մարզպետին ուղեկցում էր տեղակալ Արամ Գրիգորյանը:

Գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը` Վայոց ձորում 12.07.2013

Ս/թ հուլիսի 11-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը. ա/2013թ. առաջին կիսամյակի ընթացքում գենդերային ուղղվածությամբ մարզում իրականացված աշխատանքների արդյունքները: բ/ Վայոց ձորի մարզային գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների կարողությունների գնահատում և վերապատրաստման խնդիրների և ձևերի նախապատրաստում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է ,,Լույս,, հիմնադրամի աջակցությամբ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մի խումբ ուսանողների

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է ,,Լույս,, հիմնադրամի աջակցությամբ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մի խումբ ուսանողների 11.07.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ հուլիսի 9-ին հանդիպել է ,,Լույս,, հիմնադրամի աջակցությամբ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մի խումբ ուսանողների, որոնք հանգրվանել էին Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքի տարածքում գործող ,,Լուսի,, տուրիստական հանգստի տանը: Մարզպետ Էդգար Ղազարյանը զրուցել է ուսանողների հետ նրանց ուսումնառության հետ կապված ծրագրերի մասին, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքներով մեր երկրի տնտեսության զարգացմանը օգտակար լինելու հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը:

Վայոց ձորի երիտասարդները մասնակցել են պետական խորհրդանիշերին նվիրված միջոցառմանը

Վայոց ձորի երիտասարդները մասնակցել են պետական խորհրդանիշերին նվիրված միջոցառմանը 11.07.2013

ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների շուրջ 140 երիտասարդներ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի գլխավորությամբ մասնակցել են հայկական պատական հորհրդանիշերին նվիրված ավանդական միջոցառմանը, որը տեղի է ունեցել ս/թ հուլիսի 6-ին մայրաքաղաք Երևանում:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 10.07.2013

Սահմանված կարգի համաձայն` 2013 թվականի հուլիսի 12-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28