Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն՝ Վայոց ձորի մարզում

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն՝ Վայոց ձորի մարզում 19.07.2013

Ս/թ հուլիսի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Մարզպետի մոտ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այնուհետև դեսպանը մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, Ջերմուկի թիվ 2 ավագ, թիվ 3 հիմնական, Վայքի թիվ 2 հիմնական և Գնդեվազի միջնակարգ դպրոցներ: Նշենք, որ 2014 թվականին դեսպանատունը ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի հետ համատեղ Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցներում կիրականացնի համակարգիչներով հագեցած ինտերնետային դասարաներ ստեղծելու ծրագիր:

Այցելություն՝  Վայքի վերակառուցվող հյուրանոց

Այցելություն՝ Վայքի վերակառուցվող հյուրանոց 19.07.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանն այցելեց Վայք քաղաքում վերակառուցվող նոր հյուրանոցի շինարարական հրապարակ, ծանոթացավ շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին: Հյուրանոցի սեփականատերերը մտադիր են այն շահագործման հանձնել 2013 թվականի սեպտեմբերին: Հյուրանոցի շահագործումը լուրջ խթան կհանդիսանա մարզում զբոսաշրջության զարգացման համար:

Եղեգնաձորի մշակույթի  կենտրոնի մանկա-պատանեկան թատերական ստուդիայի  առաջին ներկայացումը

Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի մանկա-պատանեկան թատերական ստուդիայի առաջին ներկայացումը 19.07.2013

2013թ. հուլիսի 18-ին իր անդրանիկ ներկայացումն ունեցավ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի նորաստեղծ մանկապատանեկան թատրոն-ստուդիան: Դերասանները Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների շնորհալի երեխաներ էին, իսկ ստուդիայի ղեկավարը, սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը՝ դերասան Մարիետա Սարգսյանը: Ներկայացվեց Հ.Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված ,,Նազարը և Շաշաստանի բնակիչները,, պիեսը: Ներկայացման դերակատարներն էին՝ Քրիստինե Դավթյանը (Գյուլմար), Դավիթ Սարգսյանը (Նազար), Մհեր Մհերյանը (Կիկոս), Լիլիթ Մաթևոսյան (Հուռի): Թատերական խմբին մաղթենք հետագա ստեծագործական աշխատանք և հաջողություններ:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք,,  ծրագրի հայաստանյան շնորհանդեսին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք,, ծրագրի հայաստանյան շնորհանդեսին 18.07.2013

Ս/թ հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Նորավանք համալիրում տեղի ունեցած ,,Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք,, ծրագրի հայաստանյան շնորհանդեսին: Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին,ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (,,Ի-Դի-Էմ-Սի) կողմից: Այն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի:

 Խորհրդակցություն մարզպետարանում

Խորհրդակցություն մարզպետարանում 17.07.2013

Ս/թ հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, նվիրված աղբահանության խնդիրներն: Խորհրդակցությանը հրավիրված էին Արարատի մարզի Վեդիի քաղաքիապետ Վ. Բարսեղյանը, գյուղական համայնքների և միջհամայնքային միավորման ղեկավարները: Իսկ Վայոց ձորի կողմից մասնակցում էին փոխմարզպետ Ա. Գրիգորյանը,մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դ. Հարությունյանը, տարածաշրջանի 12 գյուղական համայնքների ղեկավարներ և Եղեգնաձորի ԲԿՏ ԲԲԸ-ի տնօրեն Վ. Սմբատյանը: Քննարկման թեման համայնքներում իրականացվող աղբահանության խնդիրներն էին: Առաջարկություն եղավ ստեղծել միջհամայնքային միավորում, որը կզբաղվի վերոնշյալ համայնքներում աղբահանության կազմակերպմամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը  հյուրընկալել էր  ,,Զվարթնոց,, հայ երգի  մրցույթ-փառատոնի վայոցձորյան  մասնակիցներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել էր ,,Զվարթնոց,, հայ երգի մրցույթ-փառատոնի վայոցձորյան մասնակիցներին 16.07.2013

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր ,,Զվարթնոց Վերածննդի,, հիմնադրամի կողմից կազմակերպված ,,Զվարթնոց,, հայ երգի մրցույթ-փառատոնին մասնակցած և լավագույնս իրենց դրսևորած վայոցձորցի 7 շնորհալի աշակերտներին և մրցույթ-փառատոնի կազմակերպիչներին: ,,Զվարթնոց Վերածննդի,, հիմնադիր նախագահ Սուսաննա Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց մարզային իշխանություններին մրցույթի մարզային փուլին աջակցելու համար և շնորհակալագիր հանձնեց մարզպետ Էդգար Ղազարյանին: Սուսաննա Բաղդասարյանը մասնակիցներին հանձնեց դիպլոմներ, իսկ Անի Աբրահամյանին՝ փառատոնի երրորդ կարգի և Արմեն Հարությունյանին՝ փառատոնի ժյուրիի սամանած հատուկ մրցանակները: Մարզպետ Էդգար Ղազարյանը փառատոնի հանրապետական փուլին մասնակցած 7 երեխաներին էլ հուշանվերներ և դիպլոմներ հանձնեց և նրանց նորանոր հաջողություններ և ավելի մեծ բեմերում հանդես գալու հնարավորություններ մաղթեց:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28