Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի հեթական միջոցառումը 27.06.2013

2013 թվականի հունիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի տուրիզմի կենտրոնում > ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի հեթական միջոցառումը` > խորագրով: Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Էմին Բեգլարյանը: Ներկաներին ողջունեցին > ՀԿ նախագահ, > ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը:

Բարի երթ` սիրելի նորակոչիկներ

Բարի երթ` սիրելի նորակոչիկներ 25.06.2013

Հունիսի 25-ին Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ Եղեգիս համայնքի Զորաց եկեղեցու բակում տեղի ունեցավ մարզի նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողություն: Հայոց ազգային բանակի շարքերը համալրելու մեկնողներին ողջույնի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտապես գործող հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Սրտի խոսք ասացին 4-րդ բանակային կորպուսի Վայքի զորամասի զինծառայող արդեն տուն վերադարձող սերժանտ Գոռ Վարդանյանը, դեռևս ծառայության մեջ գտնվող կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորյանը և նորակոչիկ Ռոման Հայրապետյանը: Օրհնության խոսք ասացին Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը: Հոգևոր հայրերը բոլոր նորակոչիկներին նվիրեցին զինվորի համար նախատեսված Աստվածաշունչ և խաչ: Վերջում տրվեց մատաղ:

Վայոց ձորի  մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ 24.06.2013

Հարգելի բուժաշխատողներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Բուժաշխատողների օրվան նվիրված տոնն առիթ է նշելու, որ Ձեր մասնագիտությունն ամենամարդասիրական մասնագիտությունն է, Ձեր գործը` մարդու առողջությունը պահպանելը և առողջ կյանք պարգևելը: Համոզված եմ, որ Դուք կանեք հնարավոր ամեն ինչ, մեր մարզի ազգաբնակչության բուժսպասարկաման որակը անընդհատ բարելավելու ուղղությամբ, քանզի դրա հնարավորությունն առկա է ՀՀ կառավարության կողմից նախանշված՝ առողջապահության բնագավառում տեղի ունեցող բարեփոխումների շնորհիվ: Մարզային իշխանություններն էլ իրենց հերթին կանեն առավելագույն հնարավորը մարզային առողջապահական հիմնարկները վերազինելու, բժիշկ-մասնագետներին հանրապետությունում տեղի ունեցող որակավորման դասընթացներին ներգրավելու համար: Ձեր շնորհակալ գործի համար շնորհակալ ենք Ձեզ: Ձեզ նույնպես մաղթում եմ առողջություն, հաջողություններ, մասնագիտական առաջընթաց:

2013թ. հունիսի 16-19-ը ՌԴ Արխանգելսկի մարզում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը

2013թ. հունիսի 16-19-ը ՌԴ Արխանգելսկի մարզում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը 21.06.2013

2012թ. հոկտեմբերի 13-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում Արխանգելսկի նահանգապետ Ի.Ա.Օրլովի 2013թ. մայիսի 12-ի պաշտոնական հրավերով 2013թ. hունիսի 16-19-ը ՌԴ Արխանգելսկի մարզում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը, Արխանգելսկում կազմակերպվող զբոսաշրջության երկրորդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Խուդավերդյանը, > ՍՊԸ-ի նախագահ Վ. Մաթևոսյանը, > առողջարանի գործադիր տնօրեն Հ. Գրիգորյանը, > առողջարանի գործադիր տնօրեն Տ. Մարգարյանը: Այցի շրջանակներում ստորագրել 2013-2014թթ. համար համագործակցության միջոցառումների պլանը /ծրագիրը/, քննարկել են նաև համագործակցության ոլորտներին առնչվող այլ հարցեր:

ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը՝ ՌԴ Արխանգելսկի մարզում

ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը՝ ՌԴ Արխանգելսկի մարզում 19.06.2013

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքային միավորների միջազգային համագործակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզում է ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը, մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Օրակարգում են ռուս-հայկական համագործակցությանը վերաբերող և երկու երկրների տարածաշրջանների միջև գործակցության արդյունավետ ուղիների նախանշման հարցերը: Հանդիպումները և քննարկումները վկայում են, որ առկա են բավական նպաստավոր նախադրյալներ` արդյունավետ իրականացնելու ինչպես տնտեսական համատեղ ծրագրեր, այնպես էլ` կենսագործելու համատեղ նախագծեր երիտասարդական տուրիզմի, առողջարանային հանգստի և այլ բնագավառներում:

Եղեգնաձորում տեղի ունեցավ <<Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում>> հանրային քննարկում-խորհրդակցությունը

Եղեգնաձորում տեղի ունեցավ <<Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում>> հանրային քննարկում-խորհրդակցությունը 19.06.2013

Եղեգնաձորում տեղի ունեցավ > հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը կազմակերպել էր ՀՀ կառավարության աշխատակազմի > ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: > հանրային քննարկում-խորհրդակցությունը ուղղված է Երեւանից դուրս բնակվող շահառուներին: Միջոցառման նպատակն է հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին եւս ներկայացնել կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, նրանցից արձագանք ստանալ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաեւ վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00