Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ  գյուղատնտեսության նախարարը` Վայոց ձորի մարզում

ՀՀ գյուղատնտեսության նախարարը` Վայոց ձորի մարզում 01.07.2013

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 28-ին աշխատանքային այցով Վայոց ձորում էր: Նախարարը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ եղավ մարզի Ելփին, Ռինդ, Աղավնաձոր գյուղերում, որտեղ դիտարկեցին նշված գյուղերի հացահատիկի ցանքատարածությունները, խաղողի ու պտղատու այգիները: Աղավնաձոր գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին Արենի, Ռինդ, Ելփին, Խաչիկ, Մալիշկա համայնքների, գինեգործական և վերամշակող կազմակերպությունների ղեկավարները: Այնուհետև նախարարի մասնակցությամբ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, նվիրված գյուղատնտեսության բնագավառի խնդիրներին: Նախարարի աշխատանքային վերջին կանգառը Ազատեկ համայնքն էր, որտեղ նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց կանանց կողմից ստեղծված գյուղացիական կոոպերատիվի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեց կոոպերատիվի անդամներին հոզող և գյուղարտադրանքի սպառման հետ կապված հարցեր:

ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը հուլիսի 2-ին կմեկնի Ֆրանսիա

ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը հուլիսի 2-ին կմեկնի Ֆրանսիա 01.07.2013

2013 թվականի հունիսի 2-5-ը Ֆրանսիայի Ռհոն Ալպեր տարածաշրջան կմեկնի ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած մարզային պատվիրակությունը, Արենի համայնքի ղեկավար Սերգեյ Սուքիասյանի և Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի մասնակցությամբ: Այցելության ընթացքում տեղի կունենան Ֆրանսիայի Ռհոն Ալպեր տարածաշրջանի և Հայաստանի համայնքների միության համագործակցության շրջանակներում գինեգործության ռազմավարության մշակման ու գործարկմանը վերաբերող քննարկումներ` ՀՀ Վայոց ձորի մարզի գինեգործական համայնքների և Ռհոն Ալպեր տարածաշրջանի համագործակցության նպատակով: Ֆրանսիայի Հանրապետություն կմեկնեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը 28.06.2013

Ս/թ հունիսի 27 -ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր նշված պաշտոնում Էդգար Ղազարյանի պաշտոնավարման մեկամյա գործունեությանը և 2013 թվականի առաջին կսամյակի արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին մասնակցում էին Արմնյուզ, Հ1, Հ2, Կենտրոն հեռուստաընկերությունների լրագրողները, Ազատություն ռ/կ-ի և մարզային ամսաթերթերի թղթակիցները: Հարցերը հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության և սոցիալական ոլորտներին: Հնչեցին խմելու և ոռոգման ջրի մատակարարմանը, ՀԷԿ-երի գործարկման արդյունքում առաջացող բնապահպանական հետևանքներին, գյուղացիական տնտեսությունների աշխատանքների հետ կապված դժվարություններին, գյուղմթերքների վերամշակման և արտահանման խնդիրներին, ինչպես նաև սոցիալական ոլորտին` բուժ-սպասարկում և աշխատատեղերի ստեղծում, վերաբերող հարցեր: Մարզպետը պատասխանելով բոլոր հարցերին` նշեց, որ առաջիկա ծրագրերն ուղղված են նաև բարձրացված խնդիրների աստիճանական լուծմանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդես կգա հանրային հաշվետվությամբ 27.06.2013

Ս/թ հունիսի 27-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում ժամը` 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը պաշտոնավարման մեկ տարին լրանալու կապակցությամբ հանդես կգա հանրային հաշվետվությամբ, որին մասնակից կլինեն մարզպետարանի աշխատակիցները, գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, ինչպես նաև մարզի հասարակայնության ներկայացուցիչներ: Ցանկացողների հրավիրում ենք մասնակցելու: Հասցեն` Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը 27.06.2013

2013 թվականի հունիսի 27-ին, ժամը` 13.00, ԵՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը նվիրված է մարզպետի մեկ տարվա գործունեության և 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Շահագրգիռ լրատվամիջոցներին հրավիրում ենք մասնակցելու: Հասցեն` Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Վայքի փողոց, թիվ 4:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդես եկավ մեկամյա գործունեության հաշվետվությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդես եկավ մեկամյա գործունեության հաշվետվությամբ 27.06.2013

Ս/թ հունիսի 22-ին լրացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ կապակցությամբ հունիսի 27-ին մարզպետ Էդգար Ղազարյանը հանդես եկավ մեկամյա գործունեության հաշվետվությամբ, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում: Ներկա էին մարզպետարանի աշխատակիցները, գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, ինչպես նաև մարզի հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00