Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Ռուսական արջուկ,, և ,,Մեղու,, մրցույթների վայոցձորյան մասնակիցներն ստացան մասնակցության վկայականներ և խրախուսական մրցանակներ

13.02.2015

 2015 թվականի փետրվարի 11-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում կայացավ ,,Այբ,, կրթական հիմնադրամի կողմից կազակերպված ,,Ռուսական արջուկ,, և ,,Մեղու,, մրցույթների Վայոց ձորի դպրոցների 927 մասնակիցներից շուրջ 40 աշակերտների մասնակցության վկայականների և խրախուսական մրցանակների ու նվերների հանձնումը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Աշակերտներին և նրանց ծնողներին ողջունեց և գալիք ուսումնական տարում մրցույթների կազմակերպման կարգի փոփոխություններին ծանոթացրեց հիմնադրամի աշխատակից Շուշան Կարապետյանը: Այնուհետ նա հանձնեց նախ ,,Ռուսական արջուկ”, ապա ,,Մեղու,” մրցույթների մասնակիցների մասնակցության վկայագրերեը և խրախուսական նվերները:
Հնչեցին շնորհավորանքի և շնորհակալության խոսքեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00